ՅՈՒՆԻԲԱՆԿ – ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԺՈՂՈՎԸ
«Յունիբանկից» հայտնում են, որ այս տարվա մայիսի 15-ին Երեւանում կայացել «Յունիբանկ» ՓԲԸ-ի բաժնետերերի ժողովը, որում ամփոփվել են բանկի 2008թ.-ի գործունեության արդյունքները: Հիշեցնենք, որ 2008թ.-ին բանկն արձանագրել է 1,5 մլրդ դրամի շահույթ: Բանկի ակտիվները հաշվետու տարում գերազանցել են 68 մլրդ 141 մլն դրամը` ապահովելով ավելի քան 49,4% տարեկան աճ: Բանկի պարտավորությունները 2008թ.-ին աճել են 53,7%-ով և կազմել 59 մլրդ 319 մլն դրամ: