Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻՆ
07/08/2009 15:39
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻՆ

Սիրելի շինարարներ,
Հարգելի ներկաներ,
Տիկնայք եւ պարոնայք։

Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Շինարարի օրվա կապակցությամբ, մաղթում եմ առողջություն եւ հաջողություն։
Մասնագիտական տոնը լավ առիթ է ոլորտի մասնագետներին դրվատելու, նաեւ թերություններն ու բացերը հրապարակային ու անկեղծ արտահայտելու համար։
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ շինարարական ոլորտը, այդ թվում նաեւ պետական հատվածում իրականացվող, Հայաստանի ՀՆԱ – ում ապահովում է թե՛ զգալի տեսակարար կշիռ, թե՛ բյուջեի հարկային մուտքերի զգալի ծավալ։ Ձեր աշխատանքի շնորհիվ հանրապետությունում կառուցվում են նոր, առավել գեղեցիկ, առավել երկարակյաց, առավել հուսալի շենքեր ու շինություններ, պետական, հասարակական, մշակութային, առողջապահական ու մարզական կառույցներ, կամուրջներ ու ճանապարհներ։
Նախորդ տարին հանրապետության շինարարության ոլորտը փակեց բավականաչափ շոշափելի արդյունքներով։ Դա վերաբերում է թե՛ պետական բյուջեի միջոցներով, եւ թե՛ մասնավոր հատվածի իրականացրած շինարարությանը։ Հսկայական ծավալի աշխատանք է արված դպրոցաշինության ուղղությամբ, հատկապես մարզերում, կառուցվել կամ նորոգվել են բազմաթիվ առողջապահական, մշակութային, մարզական օբյեկտներ։
Դուք գիտեք, որ այս տարի եւս մենք մեծ ծրագրեր ունեինք, սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ստիպեց մի փոքր վերանայել մեր ծրագրերը, որոշ աշխատանքներ տեղափոխել տարվա վերջ։ Ես համոզված եմ, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացման շնորհիվ մենք նվազագույն կորուստներով դուրս կգանք ստեղծված վիճակից։
Կարծում եմ, որ հենց ճգնաժամի պայմաններում են անհրաժեշտ ճկուն մտածողություն եւ համարձակ ու հավակնոտ ծրագրեր։ Վերջերս կառավարության հավանությանն արժանացավ Տաթեւի վանական համալիրը զբոսաշրջային կենտրոնի վերածելու ծրագիրը։ Ընթացքի մեջ է Գողթ գյուղական համայնքի տարածքում ագրոտուրիստական-հյուրատնային կենտրոնի ստեղծման նախագծի մշակումը։ Ջերմուկի, Դիլիջանի. Ծաղկաձորի զարգացման ծրագրերը ձեզ քաջ հայտնի են եւ հաջողությամբ իրականացվում են։ Դրանց ֆինանսավորման աղբյուրները գտնված են, ժամանակացույցերը հաստատված, եւ դրանց իրականացման ճանապարհին խոչընդոտ չեմ տեսնում։

Սիրելի շինարարներ։

Համոզված եմ, որ այսուհետեւ եւս կշարունակեք աշխատել նույն եռանդով, հաշվի առնելով ժամանակի մարտահրավերները։ Իսկ դրանք վերաբերում են թե՛ երկրի տարաբնակեցման համակարգի հավասարակշռմանը, թե՛ անկառավարելի ուրբանիզացիայի հնարավոր սպառնալիքների չեզոքացմանը, թե՛ քաղաքների ճարտարապետական ժառանգության ու պատմամշակութային միջավայրերի վերականգնմանը։
Դուք մեծ աշխատանք ունեք աղետի գոտու վերականգնման, անօթեւան ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման, կյանքի որակի ավելի բարձր մակարդակի ապահովման ուղղությամբ։
Կրկին շնորհավորելով, մաղթում եմ ստեղծագործ ու իմաստալից աշխատանք` հանրապետությունում բարձրորակ, սեյսմակայուն եւ հուսալի կառույցներ ստեղծելու դժվար, բայց շնորհակալ գործում։
Շնորհակալություն։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58