24/07/2008 22:37
"ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ" – ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Համաժողովի բացման և փակման խոսքերով հանդես կգա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մասին պատմող զեկույցով հանդես կգա հիմնադրամի գործադիր տնօրեն Գայանե Աֆրիկյանը: Համահայկական բանկի ստեղծման հայեցակարգը կներկայացնի ՀՀԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Հայաստանը որպես տարածաշրջանային առողջապահական կենտրոն զեկույցում առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը կներկայացնի ականջի խխունջային իմպլանտացիայի, Ջերմուկի տարածաշրջանային ռեաբիլիտացիոն, ուռուցկաբանության, ստոմատոլոգիական, սրտանոթային վիրաբուժության, անպտղության բուժման և ոսկրածուծի դոնորների հայկական Ռեեստրի և ցողունային բջիջների փոխպատվաստման կենտրոնների գաղափարները: Հայաստանը որպես տարածաշրջանային ֆինանսական կենտրոն զեկույցը կներկայացնի Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Հաայստանը որպես տարածաշրջանային բիզնես գերազանցության և կազմակերպված հանգստի կենտրոն զեկույցում էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը մասնավորապես կանդրադառա Ջերմուկը որպես "Spa" կենտրոն, Գյումրի տեխնոպարկ և Զվարթնոց օդանավակայանին կից տարածքում օրգանական սննդի տարածաշրջանային մատակարարման կետ ստեղծելու նախագիծերին:
12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
Արծաթ
611.18
+5.21
16:44 12/11/26
16:13 12/11/26
