Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԲՏԱՆ. Մրցույթ՝ ԵԱՏՀ ՏՏ վարչության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու նպատակով
29/06/2020 17:09
Կիսվել

ԲՏԱՆ. Մրցույթ՝ ԵԱՏՀ ՏՏ վարչության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու նպատակով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու նպատակով հայտարարված մրցույթի մասին:

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում են հետևյալ մասնագիտական գիտելիքները՝

  • Տեղեկատվական համակարգերի, այդ թվում՝ միկրոսերվիսային ճարտարապետության վրա հիմնված, նախագծման սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ գիտելիքներ,
  • ԵԱՏՄ-ում, ԵԱՏՄ անդամ-պետությունների միջազգային նախագծերում և ԵՄ-ում տեղեկատվական համակարգերի ներդրման վերաբերյալ գիտելիքներ և փորձ,
  • Թվային տարածքի շրջանակներում Սուպերսերվիսների ստեղծման փորձ և գիտելիքներ,
  • Agile, Scrum մեթոդաբանության իմացություն և աշխատանքային փորձ,
  • Devops գործընթացների իմացություն՝ CI/CD, ամպային ճարտարագիտություն, այդ թվում միկրոսերվիսների օրկեստրատորների հիմքի վրա (Kubernetes),
  • Թվային համակարգի համակարգային ճարտարագիտության աշխատանքի վերաբերյալ փորձ և գիտելիքներ,
  • Համակարգի ճարտարագետի դերի ստանձման կարողություն և տեխնիկական գիտելիքների լայն շրջանակ,
  • ԵԱՏՄ անդամ պետություններում միջազգային լավագույն փորձի կիրառման կարողություն,
  • Խոշոր կազմակերպություններում համակարգային լուծումների ներդրման փորձ,
  • Ծանրաբեռնված տեղեկատվական համակարգերի ներդման փորձ,
  • PMI, ITIL, TOGAF ստանդարտներից առնվազմ մեկի իմացություն,
  • IaaS, Saas, Paas համակարգերի հիման վրա լուծումների մշակման տեխնոլոգիաների իմացություն,
  • Տվյալների մշակման կենտրոնների նախագծման փորձ և գիտելիքներ, մասնակցություն տեղեկատվական համակարգերի միգրացիայի նախագծերում:

Ինչպես նաև անհրաժեշտ է, որ  նշված պաշտոնը զբաղեցնել ցանկացող անձը ունենա ՀՀ քաղաքացիություն և բարձրագույն տեխնիկական կրթություն, գերազանց տիրապետի ռուսաց լեզվին, ունենա բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական աշխատանքային առնվազն 5 տարվա ստաժ, ընդհանուր համապարփակ գիտելիքներ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության, Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի և ակտերի վերաբերյալ:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. հուլիսի 10-ն է:

Մրցույթի անցկացման ձևի, փաստաթղթերի ներկայացման ընթացակարգի և մասնակցության այլ մանրամասների համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացվածէ ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքէջում հետևյալ հղումով՝ https://hti.am/pages.php?lang=1&id=206&page_name=jobs

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12