Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԱԱԾ-ին ամրացված շենքը մրցույթով կօտարվի
09/07/2020 18:41
Կիսվել

ԱԱԾ-ին ամրացված շենքը մրցույթով կօտարվի

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով թույլատրել է Պետական գույքի կառավարման կոմիտեին Ազգային անվտանգության ծառայությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քառ մետր մակերեսով հասարակական շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով: Մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 2 062 100 320 ՀՀ դրամը։ Գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը՝ 56 257 680 ՀՀ դրամը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված 825 864 ՀՀ դրամ գումարը: Մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում օտարվող գույքի համար առաջարկվող գինը և գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափը, մրցույթի մասնակիցների առաջարկների գնահատումն իրականացվում է հետևյալ կշռային գործակիցներով՝ օտարվող գույքի համար առաջարկվող գին՝ 70 տոկոս, ներդրումների չափը 30 տոկոս: Գույքի օտարման նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների՝ նշելով ամեն տարվա ներդրման չափը և չի կարող գերազանցել երեք տարին։

Վարչապետը հետաքրքվել է կառավարության նախկին որոշումներով նախատեսված Մոսկովյան 1 հասցեում ու Նորքի այգիներում գտնվող ևս երկու գույքի օտարման գործընթացից: Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշել է, որ օտարվող գույքերի նկատմամբ հետաքրքրություն կա: Ըստ նրա՝ մրցույթներից մեկը նախատեսվում է իրականացնել հուլիսի 23-ին, մյուսը՝ օգոստոսին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գույքի վաճառքի որոշումը հակաճգնաժամային նշանակություն ունեցող քայլերից է: «Մենք փորձում ենք այսպիսով խթանել նաև ներդրումները Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ ներդրողների ուշադրությունը հրավիրել այս գույքերի վրա, որովհետև մեր գնահատմամբ՝ բոլորն էլ իրական ներդրումային հետաքրքրություն ներկայացնող կառույցներ են», – ասել է վարչապետը:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69