Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳՏՆՎՈՒՄ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
13/04/2010 14:22
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳՏՆՎՈՒՄ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ` Սանահին վանական համալիր եւ Ալավերդի։

Վարչապետի առաջին կանգառը եղել է Սանահին վանքում, որը ներկայումս անմխիթար, վթարային վիճակում է։ Սանահինի վանքը 2000 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային արժեքների» ցանկում, որտեղ ընդգրկված են նաեւ Գեղարդի, Հաղպատի վանքերը եւ Էջմիածնի համալիրը (Մայր Տաճարը, սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ եկեղեցիներն ու Զվարթնոց տաճարը)։ Վարչապետին ներկայացվել են վանական համալիրի ներկա վիճակը եւ առկա խնդիրները։
Տիգրան Սարգսյանը եղել է նաեւ Միկոյան եղբայրների տուն-թանգարանում եւ Ա. Միկոյանի անվան դպրոցում։ Անաստաս եւ Արտեմ Միկոյան եղբայրներն ուշագրավ դեր ունեն ժամանակակից պատ¬մության մեջ։ 2010 թ. լրանում է Անաստաս Միկոյանի ծննդյան 115 եւ Արտեմ Միկոյանի ծննդյան 105-ամյակը։ Վարչապետն ու նրան ուղեկցող անձինք շրջել են թանգարանում եւ ծանոթացել ցուցադրությանը։

Միկոյանի անվան դպրոցում վարչապետը հանդիպել է մանկավարժական կոլեկտիվի եւ աշակերտների հետ։ Դպրոցում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` Սանահինի վանքի վերականգնման խնդրի վերաբերյալ։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Սանահինի վերականգնման համար անհրաժեշտ է համալիր ծրագիր։

Նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որի անդամները պետք է լինեն պետական համապատասխան գերատեսչություների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականներ ու մասնագետներ։ Հանձնաժողովը մանրամասն կուսումնասիրի եկեղեցական համալիրի վերականգնման հարցը եւ եզրակացություն կներկայացնի վարչապետին։
Տիգրան Սարգսյանին ներկայացվել են նաեւ Սանահին գյուղական համայնքի խնդիրները։ Վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին։ Կառավարության ղեկավարը համակարգիչ է նվիրել դպրոցին։

Այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Ալավերդի։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98