Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲՈՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 15-ՐԴ ՆԻՍՏԸ
01/05/2010 20:27
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲՈՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 15-ՐԴ ՆԻՍՏԸ

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի 15-րդ նիստը։ Նիստում բացման խոսքով հանդես է եկել վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության ղեկավարը հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել 2010 թվականի առաջին եռամսյակի պաշտոնական վիճակագրությունը։ Նա մասնավորապես, նշել է. «Այս պահի դրությամբ մենք ունենք համախառն ներքին արդյունքի 5.5 տոկոս տնտեսական աճ, որը վատ արդյունք չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր 2010 թվականի բյուջեի հիմքում դրված է 1.2 տոկոս կանխատեսում։ Ընդ որում, այն հիմնականում արձանագրվել է արդյունաբերության ոլորտում` 10.4 տոկոս։ Առաջին անգամ մենք նաեւ արձանագրել ենք էլեկտրաէներգիայի արտադրության աճ` շուրջ 10 տոկոս, որովհետեւ նախորդ տարի մշտապես էլեկտրաէներգիայի արտադրության նվազում էր արձանագրվում, որը պայմանավորված էր պահանջարկի նվազմամբ։ 3.2 տոկոս աճ է նկատվել նաեւ գյուղատնտեսության ոլորտում։ Պետք է նշել, որ այս հիմնական ուղղություններում աճը եղել է այն պայմաններում, երբ մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժը` վերջին 10 տարիներին տնտեսական աճ ապահովող շինարարությունը, դեռեւս շարունակում է իր անկումը։ Մենք առաջին եռամսյակում ունեինք 0.6 տոկոս անկում շինարարության ոլորտում, եւ չնայած այդ հանգամանքին` մնացած բոլոր ճյուղերն ապահովել են բավական կայուն աճի տեմպեր։ Կարեւոր է, որ մանրածախ առեւտրի շրջանառությունն աճել է 1 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալն է աճել 6.2 տոկոս` առանց առեւտրի։ Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ տուրիզմի ծավալները 5.5 տոկոսով աճել են, ընդ որում` ուղեւորափոխադրումները «Զվարթնոց» օդանավակայանում հենց 5.5 տոկոսով են աճել»։

Անդրադառնալով հարկային դաշտում արձանագրված ցուցանիշներին` վարչապետն ընդգծել է. «Մենք գերակատարել ենք հարկային եկամուտները. առաջին 4 ամիսների ընթացքում հավաքել ենք ավելի շատ հարկեր, քան ծրագրել էինք եւ կատարել ենք ավելի քիչ ծախսեր, քան պլանավորել էինք։ Դա նույնպես դրական է ազդել գնաճի վրա»։
Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել համաշխարհային տնտեսական ճգնաժամի վերաբերյալ կանխատեսումները. «Տեղյակ եք, որ Արժույթի միջազգային հիմնադրամն անցյալ շաբաթ վերանայեց համաշխարհային տնտեսության զարգացման վերաբերյալ իր կանխատեսումները` դեպի բարձրացում, որովհետեւ առաջին հերթին անցումային երկրները, զարգացող երկրները ապահովել են լավ ցուցանիշներ, քան կանխատեսվում էր ԱՄՖ-ի կողմից»։

Օրակարգը հաստատելուց հետո ՀԱՄՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկել է նախորդ նիստի արձանագրությունը եւ համաշխարհային տնտեսության զարգացման միտումները։

ՀԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրել է 2010 թվականի փետրվարի 15-մայիսի 1-ը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվությունը։ Օրակարգային հարցերի շարքում ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի անդամներն անդրադարձել են ՀԱՄՀ հաղորդակցության եւ արտաքին կապերի ռազմավարության ու ծրագրերի զարգացման համար ֆինանսավորման հարցերին։

Քննարկման առարկա են դարձել նաեւ «Համահայկական ցանց» նախագծի հանձնաժողովի հանձնարարականները եւ գործողությունների ծրագիրը, «Համահայկական բանկի» վիճակի վերաբերյալ զեկույցը։

Խորհրդի անդամների ուշադրությանն են ներկայացվել առողջապահության ոլորտի մի շարք նախագծեր, որոնց քննարկմանը մասնակցել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարը։ Խոսվել է Միջուկային բժշկության ծրագրերի իրականացման ընթացքի եւ հետագա քայլերի մասին։

Նիստում անդրադարձ է արվել «Տաթեւի վերածնունդ» ծրագրին։

Քննարկվել են նաեւ կազմակերպչական հարցեր։ Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հաջորդ նիստի վայրը եւ ժամանակը։

Երեկոյան վարչապետը եւ խորհրդի անդամներն ուղիղ տեսակապով միանալու են Հարվարդի համալսարան, որտեղ տեղի է ունենալու «Լույս» հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը։ Վարչապետը եւ հոգաբարձուների խորհուրդը գիտաժողովի մասնակիցներին կդիմեն ողջույնի խոսքով։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90