Պաշտոնական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Սերգեյ Ներսեսյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ
08/09/2020 15:27
Կիսվել

Սերգեյ Ներսեսյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ

Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի ընթացքում Սերգեյ Ներսեսյանն ընտրվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:

Արմենպրեսի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է 47 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը Ներսեսյանից հետաքրքրվեց, թե որոնք են իր համար առաջնային խնդիրները, որ պատրաստվում է լուծել մոտ ապագայում:

«Ես արդեն իսկ ծանոթացել եմ ապագայում իմ ենթակայության տակ գտնվող վարչությունների հետ: Ընթացքի մեջ են առաջիկայում կատարվելիք աշխատանքների ուսումնասիրությունները: Հաջորդիվ, հանդիպումների ընթացքում, հանդես կգամ առկա խնդիրներով և դրանց լուծումներով»,- նշեց Ներսեսյանը:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարց ուղղեց, թե արդյոք կհամաձայնի՞ Սերգեյ Ներսեսյանը, եթե քաղաքապետի կողմից լինի առաջարկություն՝ որևէ գործարարից շինթույլտվության դիմաց ստանալ գույք կամ ծառայություն:

«Ցանկացած հանձնարարական իմ  վերադասի կողմից, որը չի խախտում մեր օրենսդրության պահանջները, միանշանակ արվելու է: Ես սովոր եմ իմ ամբողջ կարիերայի ընթացքում, որ եթե ունենք խնդիրներ, և եթե մենք թիմ ենք, պետք է միասնաբար լուծենք խնդիրները»,- ասաց Սերգեյ Ներսիսյանը:

ԲՀԿ խմբակցությունից Հռիփսիմե Առաքելյանը նկատեց, որ Սերգեյ Ներսեսյանը եղել է ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականը, և տվյալ պատգամավորը որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել: Ավագանու անդամը հույս հայտնեց, որ Սերգեյ Ներսեսյանը որպես Երևանի փոխքաղաքապետ պասիվ չի լինի:

Իր ամփոփիչ խոսքում թեկնածուն ասաց, որ կփորձի թիմի հետ միասին լուծել բոլոր խնդիրները, ցույց տալ, որ չկան անլուծելի խնդիրներ:

Սերգեյ Ներսեսյանը եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականը: Նա 29 տարեկան է:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:

Հուլիսի 14-ին Երևանի արդեն նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը սեփական դիմումի համաձայն դադարեցրել էր պաշտոնավարումը:

Լիլիթ Դեմուրյան

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69