Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Նիկոլ Փաշինյան. Պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսեր իրականացնել
14/09/2020 18:57
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. Պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսեր իրականացնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է 2020թ. բյուջեով, ինչպես նաև վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսային ծրագրերի միջանկյալ կատարողականը:

Վարչապետին զեկուցվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող միջոցառումների մասին: Ներկայացվել է ճանապարհաշինության, էներգետիկ, ջրային, տարածքային ու քաղաքային ենթակառուցվածքների, կոշտ կենցաղային թափոնների, առողջապահության, կրթության ոլորտների կապիտալ ծախսային ծրագրերի ընթացքը, քննարկվել են միջանկյալ արդյունքները և հետագա քայլերը:

Նշվել է, որ առանձնակի թափով իրականացվում է ճանապարհաշինությունը, նախատեսված մրցույթները կայացել են, շինարարական աշխատանքները բնականոն ընթանում են: Արծարծվել են ճանապարհաշինության տեխնիկական հսկողությանն առնչվող հարցեր: Վարչապետը, կարևորելով գործընթացի որակյալ և նախատեսված ծավալով իրականացումը, հանձնարարել է առաջարկ ներկայացնել ճանապարհների լոտերի խոշորացման նպատակահարմարության վերաբերյալ:

Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև նշված ուղղություններով 2020թ. նոր նախաձեռնությունները: Կրթության ոլորտի ծախսային ծրագրերի շրջանակում վարչապետն առաջարկել է ուսումնասիրել որոշ համայնքներում «Մոդուլային» տիպի մանկապարտեզի կառուցման հնարավորությունները՝ բերելով Արմավիրի մարզի Արևիկ համայնքի մանկապարտեզի օրինակը: Արևիկի «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով, և շուրջ 30 տարի դադարից հետո այս համայնքը մինչև տարեվերջ 140 տեղանոց մանկապարտեզ կունենա:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ գույքագրել այն համայնքները, որտեղ «Մոդուլային» տիպի մանկապարտեզի կառուցումը կարող է նպատակահարմար լինել՝ ելնելով համայնքի կարիքներից և հնարավորություններից: Նիկոլ Փաշինյանը նաև հանձնարարել է վերջնականացնել կրթական ու առողջապահական կապիտալ նոր նախաձեռնությունների ցանկը և տեղեկատվություն ներկայացնել դրանց ընթացքի վերաբերյալ:

«Կապիտալ ծախսերի իրականացումը նշանակում է աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձով ապահովում, նշանակում է շահույթ գեներացնող և ստացող տնտեսվարողներ: Սա, իհարկե, նպաստում է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, և այս առումով մենք պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսային ծրագրեր իրականացնել», – ամփոփելով նշել է վարչապետը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59