
Ադրբեջանի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները. 12.10.2020
Հայկական միասնական տեղեկատվական հարթակն ամփոփել ու ներկայացրել է սեպտեմբերի 27-ից մինչ այսօր թշնամու կրած կորուստները։
Եվ այսպես, այս պահի դրությամբ՝ մերոնք խոցել են հակառակորդի 168 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթփիռ, 4 ՏՈՍ, 514 զրահատեխնիկա։ Զինտեխնիկայի կորստից բացի քիչ չէ նաև կենդանի ուժի կորուստը. թշնամին ունի 4919 զոհ։
Այսպիսով՝ մեկ օրում Արցախի ՊԲ ստորաբաժանումները խոցել են ևս 3 ԱԹՍ, 3 զրահատեխնիկա։ Հակառակորդը մեկ օրում կենդանի ուժի 200 կորուստ ունի:
Հիշեցնենք, որ վիճակագրությունը ներկայացնում է սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ը ներառող ժամանակահատվածը։