
Արցախի համար ստացվող ֆինանսական օժանդակության ծավալները հոկտեմբերի 12-ի դրությամբ
Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է Արցախի համար ստացվող ֆինանսական օժանդակության ծավալները հոկտեմբերի 12-ի 18։00-ի դրությամբ։
Եվ այսպես, «Մենք ենք մեր սահմանները. բոլորս Արցախի համար» նախագծի շրջանակում 101,034,460,21 դոլար է հանգանակվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հիմնադրամին հանգանակություն անելու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ կամ ուղարկել SMS 8000 կարճ համարին՝ նվիրաբերելով ընդամենը 1000 դրամ։
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեհամարին ընդհանուր առմամբ փոխանցվել է 1,646,801,984,8 դրամ։
ԱՀ Ֆինանսների նախարորությանը նվիրատվություն անելու կարգի մանրամասներին ծանոթացեք այստեղ։