ՄԱՆՈՒԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՕՐԱՆԺ»-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է «Ֆրանս Տելեկոմ» ընկերության փոխնախագահ, «Օրանժ» տեխնոկենտրոնի տնօրեն Իվ Տիրոդինեւ «Օրանժ Արմենիա» ընկերության տնօրեն Բրունո Դյութուային:
Նախարարը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրին Հայաստան այցելելու ու նոր ծառայություններ ներդնելու համար: Մ.Վարդանյանը գոհունակություն է հայտնել նաեւ «Օրանժ Արմենիա» ընկերության կատարած աշխատանքների համար եւ նշել, որ դա նաեւ մրցակցության արդյունք է:
Ի.Տիրոդին կարեւորելով նորարարությունների ներդնումը Հայաստանում տեղեկացրել է, որ այսօր Երեւանում կբացվի «Օրանժ էքսպո» ցուցահանես, որտեղ կներկայացվեն «Օրանժ» տեխնոկենտրոնի նորարար նմուշները:
«Ֆրանս Տելեկոմ» ընկերության փոխնախագահը հայտնել է, որ Հայաստանը աշխարհում երկրորդ երկիրն է, ուր ներդրվել է HD ձայնային ծրագիրը: Ի.Տիրոդին տեղեկացրել է նաեւ, որ առաջիկա երեք տարիներին Երեւանի պետական համալսարանի եւ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանների ուսանողների համար կհայտարարվի մրցույթ` նորարարական մրցանակի համար, եւ հաղթողը 6 ամիս կաշխատի «Օրանժ»-ի լաբորատորիաններում:
Նախարարն առաջարկել է «Օրանժ Արմենիայի» գործունեությունն ավելի հրապարակային դարձնել, որ հասարակությունը լիրաժեք տեղեկանա նորարարություններին, գործող ծառայությունների սակագներին, ինչպես նաեւ ընկերությունում գոյություն ունեցող խնդիրները ներկայացնել եւ համատեղ քննարկել, որպեսզի դրանց լուծման տարբերակներն ավելի արդյունավետ լինեն: