Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Մասդար և Քարֆուր ընկերությունների հետ քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
30/03/2022 16:25
Կիսվել

Մասդար և Քարֆուր ընկերությունների հետ քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ Փոխվարչապետը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում մարտի 29-ին հանդիպել է էմիրաթական «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիին։

Ընկերության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են «Այգ-1»` 200 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի ընթացիկ աշխատանքները և տեղեկացրել են, որ կայանի կառուցումն ու գործարկումը` անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներով, նախատեսում են ավարտին հասցնել մինչև 2023թ-ի դեկտեմբեր:

Ընկերությունը տեղեկացրել է նաև իր` արևային և քամու էներգիայի արտադրության ուղղությամբ համագործակցության ընդլայնման մտադրությունները:

Նույն օրը փոխվարչապետը հանդիպել է նաև Քարֆուրի Կառավարությունների հետ հարաբերությունների գծով ավագ փոխնախագահ Յունիս Ալ-Մուլային և միջազգային զարգացման գծով փոխնախագահ Պիեռ Կասիմատիսին։

Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Քարֆուրը, հանդիսանալով էմիրաթական «Majid Al Futtaim» հոլդինգի մաս, նախատեսում է աստիճանաբար ընդլայնել իր գործունեությունը` համաձայն ընկերության կողմից 2021թ-ին ընդունված քառամյա զարգացման պլանի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ցանցի` դեպի ՀՀ մարզեր ընդլայնվելու, ինչպես նաև հայկական ապրանքները Քարֆուրի համաշխարհային ցանցի միջոցով վաճառելու հնարավորությունները:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2