Պաշտոնական

USD BUY - 373.00-0.50 USD SELL - 376.00-0.50
EUR BUY - 438.00+3.00 EUR SELL - 444.00+3.00
OIL:  BRENT - 95.05-3.17 WTI - 90.92-6.24
COMEX:  GOLD - 4827.20+1.79 SILVER - 79.39+5.12
COMEX:  PLATINUM - 2128.20+1.60
LME:  ALUMINIUM - 3563.00-1.23 COPPER - 13284.50+1.77
LME:  NICKEL - 18206.00+2.87 TIN - 50331.00+4.29
LME:  LEAD - 1935.00+0.68 ZINC - 3342.50+0.77
FOREX:  USD/JPY - 158.97-0.09 EUR/GBP - 1.1786+0.20
FOREX:  EUR/USD - 1.1786+0.20 GBP/USD - 1.3562+0.39
STOCKS RUS:  RTSI - 1131.92+0.63
STOCKS US: DOW JONES - 48535.99+0.66 NASDAQ - 23639.08+1.96
STOCKS US: S&P 500 - 6967.38+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 57877.39+2.43 TOPIX - 3755.27+0.87
STOCKS CHINA:  HANG SENG - 25872.32+0.82 SSEC - 4026.63+0.95
STOCKS EUR:  FTSE100 - 10609.06+0.25 CAC40 - 8327.86+1.12
STOCKS EUR:  DAX - 24044.22+1.27
14/04/2026  CBA:  USD - 375.19+0 GBP - 508.8+4.73
14/04/2026  CBA:  EURO - 442.61+3.86
14/04/2026  CBA:  GOLD - 56968-616 SILVER - 897.04-14.23
ԿԱՅԱՑԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ + ՀԱՅԱՍՏԱՆ ՆԻՍՏ
07/03/2012 11:02
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ + ՀԱՅԱՍՏԱՆ ՆԻՍՏ

Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` մարտի 6-ին, մասնակցել է Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան 28+1 ձևաչափով նիստին: ՀՀ նախագահի Մամուլի ծառայության փոխանցմամբ` նիստի շրջանակներում Սերժ Սարգսյանը ծավալուն ելույթ է ունեցել, որում անդրադարձել է Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին:

Հանրապետության ղեկավարը խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների և դրանց արդյունքների մասին: Սերժ Սարգսյանի ելույթին արձագանքել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի անդամ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ, ովքեր բարձր են գնահատել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների դինամիկան, Հայաստանում իրականացվող քաղաքականության արդյունքներն ու այն հանձնառությունները, որոնք մեր երկիրն ստանձնել ու հաջողությամբ է իրականացնում՝ որպես գործընկեր երկիր:

Քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը, որտեղ ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացը համարվել է որպես այլընտրանք չունեցող:

Նախագահ Սարգսյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, շնորհակալություն հայտնել գնահատանքի և քաջալերանքի խոսքերի համար:

14/04/2026
դրամ
Դոլար (USD)
375.19
+0
Եվրո (EUR)
442.61
+3.86
Ռուբլի (RUR)
4.9341
+0
Լարի (GEL)
139.26
+0.1
56968
-616
Արծաթ
897.04
-14.23