Պաշտոնական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
07/03/2012 11:29
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Բրյուսելում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ հանդիպման ավարտին.

«Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ և կրկին իմ ուրախությունն եմ հայտնում այսօրվա հանդիպման հետ կապված: Կցանկանայի մեկ անգամ ևս հրապարակայնորեն շնորհավորել Ձեզ Եվրոպական միության խորհրդի նախագահ վերընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում նոր հաջողություններ կգրանցվեն ԵՄ խորհրդի հետ մեր հարաբերություններում:

Այսօրվա մեր քննարկումների օրակարգը բավականին հագեցած էր, ինչը խոսում է մեր դինամիկ հարաբերությունների մասին:

Պարոն Վան Ռոմպոյի հետ մենք այսօր անդրադարձանք Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերին և քննարկեցինք մեր հետագա անելիքները: Կարևորեցինք Հայաստանի և Եվրոպական միություն հարաբերություններում ներկայումս առկա բավականին լավ զարգացումները և վերահաստատեցինք մեր նպատակադրվածությունը շարունակաբար խորացնել մեր համագործակցությունն ամենատարբեր բնագավառներում` տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և հասարակական կյանքի բոլոր բնագավառներում բարեփոխումների իրականացման համար:

Մենք նաև քննարկեցինք Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումների իրականացման ընթացքը: Եվ վերահաստատեցինք, որ բարեփոխումները կազմում են ԵՄ հետ մեր ընդհանուր օրակարգի բաղկացուցիչ մասը:

Ընդգծեցինք, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում գրանցված առաջընթացը վկայում է հիմնական խնդիրների շուրջ կողմերի մոտեցումների ու պատկերացումների ընդհանրության մասին: Գոհունակությամբ նշեցինք, որ մոտ ապագայում ԵՄ-ի հետ կսկսվեն նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու մեր բանակցությունները: Ինչպես նաև կարևորեցինք բոլորովին վերջերս Երևանում մեկնարկած Եվրոպական միության երկրների մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Անդրադարձանք նաև ԵՄ Խորհրդի՝ ս.թ. փետրվարի 27-ին ընդունված Հարավային Կովկասի վերաբերյալ եզրակացություններին: Իմ գոհունակությունը հայտնեցի, որ Հայաստանին վերաբերող մասում ԵՄ դիրքորոշումը համահունչ է մեր մոտեցումներին, այն հստակ արտահայտում է մեր հարաբերություններում գրանցված առաջընթացն օրակարգային բոլոր հիմնական հարցերում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ եզրակացություններն առավել ողջունելի են, դրանք ևս մեկ անգամ վերահաստատում են այն փաստը, որ Հայաստանի և միջազգային հանրության, ներառյալ ԵՄ դիրքորոշումները համահունչ են: Մենք բազմիցս շեշտել ենք, որ ԼՂ ժողովուրդը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողը: Հայաստանը մշտապես շեշտել է ԼՂ իշխանությունների հետ ուղիղ շփումների անհրաժեշտությունը:

Անդրադարձանք մարդու իրավունքների բնագավառում մեր համագործակցությանը, որը վերջին տարիներին բավական ակտիվացել է: Արդեն երեք անգամ կայացել են Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսության հանդիպումները, որոնք, համատեղ գնահատականի համաձայն, անցել են բաց և կառուցողական մթնոլորտում: Նման մեխանիզմը երկուստեք հնարավորություն է ընձեռնում արծարծել փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցերի շրջանակ, ինչպես նաև քննարկել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կոնկրետ համագործակցության հեռանկարներ:

Անդրադարձ կատարեցինք Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: Նշեցի, որ Հայաստանի իշխանությունները, իրոք, վճռական են 2012թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կազմակերպել և անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք հաստատակամ ենք նոր թափ հաղորդելու մեր երկրում ընթացող համապարփակ բարեփոխումներին: Այս համատեքստում ազատ և արդար ընտրությունների անցկացումն առանցքային նշանակություն ունի:

Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, և մենք անհամբերությամբ սպասում ենք Ձեզ Երևանում:

Շնորհակալ ենք, որ Դուք Ձեր խոստումը կատարում եք»:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6