Պաշտոնական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
«ՌԻՈ+20»-ԻՆ ՀՀ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
23/03/2012 12:14
Կիսվել

«ՌԻՈ+20»-ԻՆ ՀՀ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ

Երեկ՝ մարտի 22-ին, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում՝ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի համանախագահությամբ, կայացել է «Ռիո+20» կայուն զարգացմանը եւ բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքները համակարգող ազգային հանձնաժողովի 3-րդ նիստը:

Նիստը բացել է նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ամփոփելով վերջին ութ ամիսների ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքը՝ նախարարը նշել է, որ նախատեսված միջոցառումներն իրականացվում են ըստ ժամանակացույցի, նախապատրաստական հանձնաժողովին կից ստեղծված հինգ աշխատանքային խմբերը ներկայացրել են իրենց ոլորտներին վերաբերող զեկույցները, որոնց պատրաստաման գործում ներգրավված են եղել ինչպես ՀՀ Ազգային ժողովի, պետական գերատեսչությւունների, Գիտությունների ազգային ակադեմիայի, այնպես էլ հասարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախարար Նալբանդյանը ընդգծել է, որ արդեն պատրաստվել է «Ռիո+20» ազգային զեկույցի նախնական տարբերակը:

Այնուհետեւ բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է «Ռիո+20» առաջընթացի գնահատման ազգային զեկույցի վերաբերյալ առաջարկությունների եւ լրամշակումների ամփոփումը եւ զեկույցի կառուցվածքն ու հիմնական դրույթները:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69