Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ
04/04/2012 16:15
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին:

Ողջունելով Կիպրոսի արտգործնախարարին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում կարևորել է պարբերական դարձած տարբեր մակարդակի փոխայցելությունները: Հանրապետության ղեկավարը նշել է, թե մեծ հաճույքով է հիշում անցյալ տարի Կիպրոս կատարած իր պետական, այնուհետ աշխատանքային այցերը և դրանց շրջանակներում Նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ ունեցած հանդիպումներն ու բովանդակալից քննարկումները:

«Մենք Կիպրոսը դիտում ենք որպես բարեկամ պետություն, կիպրացիներին՝ որպես մեր եղբայր: Եվ դա պատմականորեն ձևավորված մոտեցում է, որի վրա էլ այսօր մենք խորացնում ենք մեր երկկողմ հարաբերությունները: Հայաստանը խորապես շահագրգռված է այդ հարաբերություններն օր-օրի ամրապնդել: Ոչ միայն անցյալում, այլ նաև ներկայում մենք ունենք բազմաթիվ հետաքրքրություններ և մեծ աշխատանք ունենք կատարելու: Մենք պատրաստ ենք այդ աշխատանքն իրականացնելու»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը և Կիպրոսի արտգործնախարարն ընդգծել են, որ հայ-կիպրական բարեկամությունը խարսխված է շատ ընդհանրություններ ունեցող երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա. «Սա իմ առաջին այցն է Հայաստան, և ես շատ տպավորված եմ: Այս ընթացքում ունեցած հանդիպումներից բացի, այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Շատ հուզված եմ այն ամենով, ինչ տեսա և լսեցի: Մեր երկու ժողովուրդներն էլ պատմության ընթացքում անցել են մեծ ողբերգությունների ու փորձությունների միջով»,-ասել է Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը՝ ընդգծելով, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործությունն ստանա միջազգային ճանաչում: 

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ կիպրահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ և հոգատար վերաբերմունքի համար: 

Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը և Կիպրոսի արտգործնախարարը Հայաստանի և Կիպրոսի միջև հարաբերությունները կարևորել են ոչ միայն երկկողմ, այլև եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության տեսանկյունից:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08