ԱԺ ՆԻՍՏ ԿՐԿԻՆ ՉԿԱՅԱՑԱՎ
Ազգային ժողովի այսօրվա՝ ապրիլի 11-ի հերթական նիստը չկայացավ` կրկին քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին:
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ժամը 15-ին նիստը հայտարարեց չկայացած:
Հիշեցնենք, որ երեկ նույնպես այս նույն պատճառով ԱԺ նիստ չէր կայացել: