Պաշտոնական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՄ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
24/07/2012 11:15
Կիսվել

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՄ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Հուլիսի 23-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա են եղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ելույթ ունենալով նիստին՝ Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ Արևելյան գործընկերության Պրահայի հիմնադիր գագաթաժողովից դեպի Վարշավայի գագաթաժողով անցած ճանապարհը և Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ կատարվող աշխատանքները վկայում են ծրագրի կենսունակության մասին:

«Արևելյան գործընկերության նախարարական հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում մտքեր փոխանակելու համագործակցության խթանմանն առնչվող տարբեր հարցերի շուրջ, ամփոփելու արդեն կատարվածը և ներկայացնելու սպասելիքները, ինչպես նաև մշակելու նոր ձեռնարկվելիք քայլեր: Ինձ հաճելի է նշել, որ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկից երկու տարի անց Հայաստանը նշանակալից առաջընթաց է արձանագրել. 29 բանակցային գլխից 28-ը արդեն փակվել են և ընդամենը մեկ ոլորտին վերաբերող գլուխ է մնացել համաձայնեցնելու: Հիմնվելով այն դրական փորձի վրա, որ կուտակվել է Ասոցացման համաձայնագրի բանակցություններում՝ մենք սահուն առաջընթաց ենք ակնկալում Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններում: Մեր նպատակն է մոտենալ դրանց ավարտական փուլին մինչ Վիլնյուսի գագաթաժողովը: Մարդկանց միջև շփումները և շարժունակության խթանումը համագործակցության մեկ այլ կարևոր բաղադրիչ են: Ես ուրախ եմ նշել, որ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը այժմ վերջնական տեսքի են բերված և առաջիկայում ակնկալում ենք դրանց ստորագրումը և վավերացումը», – ասել է նախարար Նալբանդյանը:

Նախարարական հանդիպմանը համատեղ հայտարարություն է ընդունվել, որտեղ ընդգծվում էր, որ Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ փոխնախագահ, Բարձր Ներկայացուցչի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզը լավ հիմք է հանդիսանում Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ Պրահայի և Վարշավայի գագաթաժողովներում մշակված նպատակներով առաջնորդվելու համար: Նշվել է, որ 2013 թվականին կայանալիք Արևելյան գործընկերության հաջորդ նախարարական հանդիպումը լավ առիթ կլինի դիտարկելու և նախանշելու ձեռնարկվելիք հետագա քայլերը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարության Մամուլի ծառայությունից՝ նիստից առաջ տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի ու հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպումը, որի ժամանակ հանգամանալից քննարկվել են Հայաստանում բարեփոխումների աջակցության դոնորների համաժողովի հրավիրման կազմակերպչական հարցերը, առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի ժամանակացույցը: Զրուցակիցներն անդրադարձել են Ասոցացման համաձայնագրի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ռեադմիսիայի, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրերի շուրջ բանակցություններին, քննարկեցին Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսի հետ: Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարները մանրամասն քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, անդրադարձան երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության խթանման, միջխորհրդարանական կապերի ակտիվացման նպատակով համապատասխան քայլերի ձեռնարկմանը:Բանակցություններին մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ: Էդվարդ Նալբանդյանի և Դիդյե Ռեյնդերսի զրույցի ընթացքում արծարծվել են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը:  Բելգիայի արտաքին գործերի նախարարի խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը: Էդվարդ Նալբանդյանն իր բելգիացի գործընկեր Դիդյե Ռեյնդերսին հրավիրել է այցելել Հայաստան:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29