Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ
30/08/2012 17:13
Կիսվել

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային և մաքսային ոլորտներում: Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ Մամուլի ծառայությունից՝ այդ միջոցառումների շրջանակում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մի շարք դեպքեր են բացահայտել:

Այսպես, «Ապավեն Տերմինալ» մաքսային հսկողության տարածքում ՀՀ ներմուծված վառելիքը տեղափոխող 5 ցիստեռն-ավտոմեքենաների արտաքին նախնական զննման արդյունքում պարզվել է, որ ակնհայտ տարբերություն կա Մեղրիի մաքսակետում հայտարարագրված և առկա բեռի  միջև: Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները պարզել են, որ եռակցման միջոցով ավտոմեքենաների վրա ստեղծվել է վառելիքի արհեստական արտահոսք` հատուկ տեղադրված ճկախողովակի միջոցով: Չնայած իրանցի վարորդները փաստի վերաբերյալ սկզբում իրարամերժ բացատրություններ են տվել՝ պատճառաբանելով, որ իբր մեքենայի առկա պահեստային ջուրն օգտագործելու նպատակով են դիմել նման հնարքի, սակայն թարգմանչի օգնությամբ, այնուհետև խոստովանել են, որ մաքսային վճարներից խուսափելու նպատակով  են վառելիքը վերցրել վաճառքի:

Մաքսային կանոնների խախտման նմանատիպ մեկ այլ դեպք էլ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից  կանխվել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը. Իրանից ներմուծված ավելի քան 41 տոննա ընդհանուր քաշով դիզելային վառելիքը տեղափոխող ավտոմեքենայի արտաքին նախնական զննման ժամանակ մաքսավորների ուշադրությունից չի վրիպել այն, որ ավտոմեքենայի մաքսային ապահովման միջոցներից մեկը պոկված է, սակայն խնամքով քողարկված: Այս դեպքում էլ պարզվել է, որ որ բեռի ընդհանուր քաշը պակաս է շուրջ 2 տոննայով:

Բացի այդ, ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխաատկիցներն առանց պետական գրանցման, լիցենզիայի և հարկային մարմիններում հաշվառվելու` անօրինական գործունեության մի շարք դեպքեր են բացահայտել Երևանում և մարզերում:  Այսպես, վարչության 32-րդ բաժնի աշխատակիցներնն ապօրինի գործունեության դեպք են կանխել Կոտայքի մարզի Արզական գյուղում: Պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ Արտաշես Հովհաննիսյանն առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու, փորձել է իրականացնել ստորերկրյա տաք հանքային ջրի արդյունահանում` ռեկրեացիոն, մասնավորապես լողավազաններում կիրառելու նպատակով: Միաժամանակ ակտիվացել են ապօրինի ատամնաբուժարանների նոր դեպքերի բացահայտումները: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մեկ այլ դեպք է բացահայտվել է Երևանում. քաղաքացի Աշոտ Կարապետյանն առանց համապատասխան պետական գրանցման, Նորագավիթում ատամնատեխնիկի գործունեությամբ էր զբաղվում:  Արարատի մարզի Այնթապ  գյուղում էլ հարկային դաշտից դուրս ատամնաբուժական ծառայություն էր մատուցում քաղաքացի Արթուր Մկրտումյանը:

Օպերատիվ հետախուզության վարչության 19-րդ բաժնի աշխատակիցներն ապօրինի գործունեության մի շարք դեպքեր են բացահայտել Սյունիքի մարզում, այդ թվում` ստվերում գործող ատամնաբուժարաներ: Կապանի Շահումյան և Հունան Ավետիսյան փողոցներում հայտնաբերվել է ատամանաբուժական 2 կլինիկա, իսկ Հալիձոր թաղամասի 3-րդ շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում` հարկային դաշտից դուրս գործող մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրամաս:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98