Պաշտոնական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱԺ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
11/09/2012 10:58
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱԺ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Մեկնարկել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը:

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին տեղեկացրել է, որ Ազգային ժողովում Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Դալլաքյանը: Աժ նախագահը նաև հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի սահմանած կարգով` պատգամավորի լիազորությունները համարվում են դադարեցված, եթե նա 15 օրվա ընցաքում հետ չի վերցնում իր դիմումը:

Այնուհետև խորհրդարանը որոշել է վերահաստատել առաջին նստաշրջանում ձեւավորված ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը: Հովիկ Աբրահամյանը խմբակցություններին առաջարկել է թեկնածուներ առաջադրել նաեւ էթիկայի հանձնաժողովը ձեւավորելու համար:

Աժ նախագահն առաջին նիստում ներկայացրել է նստաշրջանի եւ ընթացիկ քառօրյա նիստերի օրակարգերը, որոնք հաստատելուց հետո պատգամավորներն անցել են նախագծերի քննարկմանը:

Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պետականիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում առաջարկել են լրացում կատարել: Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ, հաշվի առնելով փոքր  խմբակցությունների առկայությունն այս գումարման խորհրդարանում, առաջարկում են վերանայել 12 հանձնաժողովներում նրանց ներկայացված լինելու կարգը: Հեղինակները հնարավորություն են ստեղծում փոքր խմբակցությունների համար ունենալ պատգամավորներ միաժամանակ երեք մշտական հանձնաժողովներում, եթե  խմբակցության կամ պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից: Նշենք, որ ներկայումս նախատեսված է միաժամանակ երկու հանձնաժողովի անդամակցելու հնարավորություն:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է  ՀՀ նախագահի ներկայացրած 2011 թվականի հոկտեմբերի 18-ին  ՍանկտՊետերբուրգում ստորագրված «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագիրը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նա տեղեկացրել է, որ պայմանագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանը եւ ՈՒկրաինան: Տիգրան Դավթյանը կարեւորելով պայմանագրի ընդունումը` նշել է, որ այն փոխարինում է 1994 թվականի ապրիլի 15-ի ԱՊՀ պետությունների միջեւ «Ազատ առեւտրի գոտու մասին» համաձայնագրին եւ պայմանագրի կողմ հանդիսացող ԱՊՀ պետությունների միջեւ ներկայումս գործող ազատ առեւտրի մասին երկկողմ համաձայնագրերին: Ըստ էկոնոմիկայի նախարարի` պայմանագիրն էապես կխթանի ՀՀ տնտեսության եւ արտադրության զարգացումը: Այն համահունչ է  եւ մեր երկրի տնտեսությանը, եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրել է նաև ՀՀ նախագահի ներկայացրած 2010 թվականի սեպտեմբերի 24-ին ՆյուՅորքում ստորագրված «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար միջազգային գիտահետազոտական կենտրոն ստեղծելու մասին» բազմակողմ համաձայնագիրը: Միջազգային գիտահետազոտական կենտրոնի  ընդհանուր նպատակը բարձրորակ հետազոտության արդյունքների  եւ քարոզչության կիրառումն է` միջազգային առեւտրում դեպի ծով ելք չունեցող երկրների հնարավորությունը բարելավելու գործում:

Ազգային ժողովի պատգամավորները քննարկել են նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը:

Ազգային ժողովը քննարկել է  «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Օրինագծի նպատակն է օրենքի գործողության մարմիններում, համայնքների մասով, հստակություն մտցնելն ու օրենքում առկա անհամապատասխանությունների վերացումը: Օրինագծերի փաթեթի վերջին նախագիծը նպատակ ունի համայնքների ղեկավարների համար սահմանել անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելք:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88