Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ԿՍՏԵՂԾՎԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
12/09/2012 11:05
Կիսվել

ԿՍՏԵՂԾՎԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ  տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել էր  ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկմանը մասնակցել են ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ  առաջիկայում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից կրկին ստեղծվելու է  Երիտասարդական խորհրդարան եւ հավաքի նպատակը  ստեղծվելիք Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգի քննարկումն է: Դրական եւ արդյունավետ գնահատելով նախորդ Երիտասարդական խորհրդարանի  աշխատանքը` Ազգային ժողովի  նախագահը նկատել է, որ այն գործել է ակտիվ եւ արդարացրել սպասումները: Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ  խորհրդարանն այսուհետ եւս կաջակցի ստեղծվելիք Երիտասարդական խորհրդարանի աշխատանքների իրականացմանը, որը, ըստ նրա, լավ դպրոց է ապագա քաղաքական եւ  պետական գործիչների համար:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը  ներկայացրել է Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգի  նախագիծը: Նա նույնպես կարեւորել է Երիտասարդական խորհրդարանի գործունեությունը եւ նշել, որ ԱՊՀ շրջանակում առաջիկայում կստեղծվի Երիտասարդական խորհրդարան, որի հիմքում կլինի  Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի մոդելը:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները,  բարձր գնահատելով Երիտասարդական խորհրդարանի գործունեությունն ու  նրա նշանակությունը երիտասարդների կրթության, հասարակական ակտիվության խրախուսման գործում, անհրաժեշտ են համարել կառույցի աշխատանքների շարունակականության ապահովումը: Ողջունելով ԱԺ նախագահի նախաձեռնությունը` ԲՈՒՀ-երի ռեկտորները հանդես են եկել մի շարք առաջարկներով, որոնք, ինչպես հավաստիացրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, մանրամասն կքննարկվեն:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88