Պաշտոնական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
01/10/2012 10:35
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայ օգնության միության (ՀՕՄ) «Ծնողազուրկ երեխաների խնամակալություն» ծրագրի 20-ամյակին նվիրված միջոցառմանը:

Կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ծրագրի 20-ամյա գործունեության կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր օրերում դժվար է գտնել մեկ այլ բարեգործական ընկերություն, միություն, որը կկարողանա համեմատվել Հայ օգնության միության հետ: ՀՕՄ-ի գործունեությունը հատվածական չի եղել, այն եղել է նվիրական հայ ժողովրդի կարևոր կառույցներից մեկը: ՀՕՄ-ն իր ամբողջ գործունեության ընթացքում եղել է այնտեղ, որտեղ հայն ունեցել է օգնության կարիք ու հենց դրանով էլ այս միությունը վայելում է մեր ժողովրդի հարգանքն ու սերը»: Վարչապետի խոսքով՝ ՀՕՄ-ը երբևէ չի զբաղվել ինքնագովազդով, ժամեր շարունակ չի ձանձրացրել մեզ անիմաստ հեռուստատեսային հաղորդումներով, որոնց նպատակն է ինքնագովազդը:

Կառավարության անունից հնչեցնելով այս բարձր գնահատականները՝ գործադիրի ղեկավարը կարևորել է ՀՕՄ-ի գործունեությունը, որովհետև այն ունի ազգապահպան բովանդակություն, և մեր ժողովրդի կենսագրությունը լցնում է մեծ էությամբ ու հայի տիպարին բնորոշ հատկանիշներ բացահայտում: «Մենք պարտավոր ենք հոգածությամբ լցվել մեր հայրենակիցների նկատմամբ, կիսել նրանց ցավը: Ես կարևորում եմ այս 20-ամյա գործունեությունը, որը նվիրված է հենց ծնողազուրկ երեխաներին օժանդակելու սուրբ առաքելությանը: Մի քանի հազար երեխաներ յուրաքանչյուր օր զգում են ՀՕՄ-ի հոգածությունը և համոզված եմ, որ նրանք լավ մարդիկ են դառնալու ու իրենք էլ իրենց հետագա կյանքում փորձելու են օգնության հասնել նրանց, ովքեր ունեն օգնության կարիք»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ միջոցառմանը ներկա են եղել սիրիահայ երեխաներ, ովքեր այսօր առավել քան հայ ժողովրդի որևէ այլ հատված, ունեն օժանադակության, սիրո և հատուկ վերաբերմունքի կարիք: Վարչապետն ընդգծել է, որ սիրիահայության խնդիրները գտնվում են հանրապետության Նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում:

«Մենք պարտավոր ենք ջանքեր գործադրել, որպեսզի թեթևացնենք այն դժվարությունները, որոնք այսօր ունեն մեր հայրենակիցները: Ուրախ եմ, որ այս հարցում էլ համագործակցում ենք ՀՕՄ-ի հետ: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել իրականացնելու համատեղ ծրագրեր, որպեսզի սիրիահայերն զգան, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև ողջ հայ ժողովուրդն է այսօր կիսում իրենց խնդիրները: Մենք պարտավոր ենք ազգովի համախմբվել, որպեսզի կարողանանք թեթևացնել այն ողջ ծանությունը, որն այսօր իրենց ուսերին կրում են մեր հայրենակիցները»,- նշել է կառավարության ղեկավարը:

ՀՕՄ-ի «Ծնողազուրկ երեխաների խնամակալություն» ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին: 20 տարի շարունակ 7428 երեխա՝ 1261 երկկողմանի ծնողազուրկ և 6152 զոհված ազատամարտիկների երեխաներ, աջակցություն են ստացել 4900 անհատ հովանավորներից: 20 տարիների ընթացքում ՀՕՄ-ի աշխարհասփյուռ միավորների ջանքերով այս ծրագրի շրջանակում Հայաստան է փոխանցվել ավելի քան 5 մլն դոլար:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37