ԲԱՑՎԵԼ Է ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ «ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ
Բացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը: Բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը:
«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը կառուցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ և Մայր Աթոռի բարերարներ լոնդոնաբնակ Վաչե և Թամար Մանուկյանների նվիրատվությամբ:
Մատենադարանը մեկտեղելու է Մայր Աթոռի երեք գրադարանների և ձեռագրատան ցուցադրանույթը՝ հնարավորություն տալով ընթերցասեր հասարակությանը և գիտնականներին օգտվել Մայր Աթոռում առկա կրոնական և հայագիտական հարուստ գրականությունից: