Պաշտոնական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԿԱՅԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀՀ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
10/12/2012 16:35
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀՀ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 9-ին, Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցկացրել է Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը:

Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից հեռացած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանի հիշատակը։ Խոսելով Կարինե Ղազինյանի մասին` նախարար Նալբանդյանը նշել է, որ նրա մահը մեծ հարված էր Հայաստանի դիվանագիտական ծառայությանը, որի նվիրյալներից էր նա։  

Խորհրդակցությանը անդրադարձ  է արվել նախորդ տարվա օգոստոսին կայացած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը, մեկ տարի առաջ կայացած դեսպանաժողովին քննարկման առարկա դարձած ոլորտներում արձանագրված արդյունքներին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեսպաններին ներկայացրել է մեր երկրի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները, անդրադարձել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, Դուբլինում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, մեկ շաբաթից Բրյուսելում կայանալիք Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդին քննարկվելիք հարցերին, Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Էդվարդ Նալբանդյանը հանձնարարականներ է տվել միջազգային կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ կազմակերպությունների հետ համագործակցության խորացման, եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների առավել զարգացման, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականցվելիք աշխատանքների վերաբերյալ: Հանդիպմանը հատուկ շեշտադրում է արվել դեսպանությունների գործունեության տնտեսական բաղադրիչի, միջխորհրդարանական կապերի զարգացման, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման, տեղեկատվական դաշտում աշխատանքների վրա։ Խորհրդակցության օրակարգում կարևոր տեղ էին զբաղեցրել նաև դեսպանությունների հյուպատոսական ծառայությունների մակարդակի, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցերը:

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը: Բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկել են մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69