ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2013Թ. ՊԼԱՆԸ
Հունվարի 29-ին ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանի և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Անդրե Էվրայի (նստավայրը ք.Թբիլիսի) կողմից ստորագրվել է պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության 2013 թվականի պլանը:
Պլանը ներառում է ՀՀ ԶՈՒ կուրսանտների և սպաների կրթության ու վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցառումներ ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին առնչվող ոլորտներում: