ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱԺ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
Հաստատվել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի հետեւյալ կազմը.
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – ՀՀԿ խմբակցություն (էթիկայի հանձնաժողովի նախագահ),
Լյուդմիլա ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱԿ խմբակցություն (էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ),
Կորյուն ՆԱՀԱՊԵՏՅԱՆ – ՀՀԿ խմբակցություն,
Վահան ԲԱԲԱՅԱՆ – ԲՀԿ խմբակցություն,
Հովհաննես ՄԱՐԳԱՐՅԱՆ – ՕԵԿ խմբակցություն,
Վահան ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ – ՀՅԴ խմբակցություն,
Թեւան ՊՈՂՈՍՅԱՆ – «Ժառանգություն» խմբակցություն: