Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ԱԺ-Ն ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՀԻՄՆԱՎՈՐԵԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
01/03/2013 11:47
Կիսվել

ԱԺ-Ն ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՀԻՄՆԱՎՈՐԵԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Փետրվարի 28-ին Ազգային ժողովի նիստում քննարկվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նրա տեղեկացմամբ՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ էլեկտրոնային անձնագրեր պետք է տրամադրեն նաեւ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանությունները եւ հյուպատոսական հիմնարկները: Քանի որ վերջիններիս կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունների եւ կատարվող գործողությունների դրույքաչափերը սահմանվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով, հետեւաբար անհրաժեշտ է այդ հոդվածում սահմանել նոր ծառայության տեսակը եւ նախատեսել համապատասխան դրույքաչափ: Բացի այդ՝ հոդվածում առկա են ոչ արդիական կետեր, ենթակետեր, որոնք անհրաժեշտ է վերացնել կամ փոփոխել՝ համապատասխանեցնելով ՀՀ օրենսդրությանը, սահմանված կարգերին:

Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է հյուպատոսական հաշվառման կանգնելու կամ հաշվառումից դուրս գալու համար պետական տուրք չսահմանել, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տալու համար պետական տուրքը սահմանել 65,000 ՀՀ դրամ, իսկ 16 տարին չլրացած քաղաքացու անձնագրի համար՝ 30,000 ՀՀ դրամ:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հարցին, թե որտեղից է գոյանում արտասահմանյան պետությունում ապրող քաղաքացու անձնագրի 65 հզ. դրամ եւ ՀՀ-ում ապրող քաղաքացու անձնագրի 25 հզ. դրամը, փոխնախարարը պատասխանեց, որ 25 հզ. դրամը ինքնարժեքով է պայմանավորված, իսկ արտերկրում տրվող էլեկտրոնային անձնագրերի գները հավասարեցված են մինչ այդ տրվող սովորական անձնագրի գնին:

Ներկայացնելով գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը՝ Կարեն Ճշմարիտյանը նույնպես անդրադարձավ ԱԺ նախագահի հարցադրմանը՝ գնային տարբերությունները բացատրելով միջին կենսամակարդակով եւ ոչ թե ինքնարժեքի հետ կապված գործոններով, իսկ արտերկրում ապրող քաղաքացիների կորցրած անձնագրերի փոխարեն նոր անձնագիր տալու համար սահմանված բարձր տուրքը պատգամավորը պայմանավորեց նաեւ կանխարգելման գործոնով, քանի որ արտերկրում ավելի հաճախակի են անձնագիրը կորցնելու դեպքերը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը տարակուսանք հայտնեց նման մեկնաբանության համար՝ հիշեցնելով, որ նախնական հաշվարկներով էլեկտրոնային անձնագրերի իրացումից նախատեսվում է 141 մլն դրամի եկամուտ, ինչը հուշում է, որ կա հստակ տրամաբանություն եւ դրանով պայմանավորված քաղաքականություն: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ այս ոլորտը բյուջեի մուտքերն ավելացնելու նպատակ չպետք է հետապնդի, ուստի առաջարկեց ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչին մինչեւ երկրորդ ընթերցում տեղեկանք ներկայացնել, որտեղ կհիմնավորվեն էլեկտրոնային անձնագրերի գնագոյացման հիմքերը:

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ըստ որի՝ պետական տուրքը միանվագ վճար է, որը չպետք է ինքնարժեքի հետ կապել, բայց տուրքի չափի հիմքում պետք է տրամաբանություն լինի:

ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նույնպես շեշտեց, որ պետական տուրքը պետության կատարած ծառայությունների համար միանգամյա վճար է, ինչը ենթադրում է, որ այդ ծառայությունն ունի իր գինը, հետեւաբար նաեւ գնագոյացման իր տրամաբանությունը:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը հավաստիացրեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում իրավասու մարմինները տեղեկանք կներկայացնեն պատգամավորներին հուզող խնդիրների վերաբերյալ:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58