Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ԿԱՅԱՑԵԼ Է ԱԺ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
14/03/2013 11:23
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԱԺ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Նախարարի տեղեկացմամբ՝ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերին եւ տեխնիկական կանոնակարգերին վերաբերող օրենսդրական փոփոխության նպատակը Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին դրանց անհամապատասխանությունների վերացումն է եւ գործողության ապահովումը, «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների նպատակը՝ որոշ հասկացությունների առավել խորը մոտարկումը ԵՄ նմանատիպ հասկացություններին, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացմամբ նախատեսվում է պետական տուրքի գանձում, որը իրականացնելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է նաեւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸ-ի ստեղծման նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությունը արտահանման վարկի ապահովագրությամբ զբաղվող ընկերությունում:  Նախագծի ընդունումը կհանգեցնի արտահանում իրականացնող կազմակերպություններին աջակցության նոր գործիքի մշակման եւ արտահանմանն աջակցող ինստիտուտների կարողությունների զարգացմանը: Հանձնաժողովը ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի համարվող այս օրինագծերին տվել է դրական եզրակացություն:

Քննարկվել է նաեւ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նա տեղեկացրել է, որ հարկային բարեփոխումների ընթացքում ՊԵԿ-ում ներդրվել է հարկային ծառայողների կանոնավոր վերապատրաստման համակարգ: Սահմանված է, որ յուրաքանչյուր տարի հարկային ծառայողների առնվազն մեկ երրորդը պարտադիր պետք է վերապատրաստվի:

Օրինագծերի փաթեթի առաջին նախագծով առաջարկվում է սահմանել հարկային ծառայողների վերապատրաստման պարտադիր բնույթը, նախատեսել վերապատրաստման արդյունքների իրացման մեխանիզմ, ներդնել հարկային ծառայողների փաստաթղթային ատեստավորման եղանակ մաքսային ծառայողների ատեստավորման կարգին համապատասխան, կարգավորել հարկային ծառայողների դասային կոչումների շնորհման հետ կապված խնդիրները, շտկել օրենքում առկա տերմինաբանական անհամապատասխանությունները:

Երկրորդ նախագծի ընդունումը պայմանավորված է մաքսային ծառայողների համար նախատեսված ատեստավորման եւ վերապատրաստման գործընթացների պարզեցման եւ բարելավման, «Մաքսային ծառայության մասին» եւ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքների որոշ դրույթների համապատասխանեցման անհրաժեշտությամբ:

Հանձնաժողովի նիստի շրջանակներում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը ներկայացրել է «Վարչական իրավախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:  Այս օրենքի նախագծի նպատակն է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքից բխող, ճանապարհային տնտեսության ոլորտին առնչվող բոլոր ոչ իրավաչափ գործողությունների համար համաչափ վարչական պատասխանատվության սահմանումը: Նախագծի ընդունման արդյունքում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքից բխող բոլոր պարտականությունների չկատարման համար կսահմանվի վարչական պատասխանատվություն` կանխելով այլ անձանց կողմից նմանատիպ իրավախախտումները:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերին դրական եզրակացություն է տվել նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն  էտվել նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված՝ ԱԺ պատգամավորներ Արմեն Բաբայանի, Արծվիկ Մինասյանի եւ Աղվան Վարդանյանի հեղինակած «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին:

Հեղինակների առաջարկով հանձնաժողովը մինչեւ մեկ տարով հետաձգել է Գալուստ Սահակյանի, Վարդան Այվազյանի, Արա Բաբլոյանի հեղինակած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Էդմոն Մարուքյանի «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ Գալուստ Սահակյանի, Մարտին Սարգսյանի, Կարինե Աճեմյանի, Արայիկ Հովհաննիսյանի, Ռուբեն Սադոյանի «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի քննարկումը:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58