Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
ԱՎԱՐՏՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԲԵԼԳԻԱ
15/03/2013 14:14
Կիսվել

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԲԵԼԳԻԱ

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որտեղ քննարկվել են Եվրոպայի քաղաքական իրավիճակին, ԵՄ ֆինանսատնտեսական հիմնահարցերի կարգավորմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին վերաբերող խնդիրներ:

Գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է ս.թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններին, հետընտրական զարգացումներին, ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանն ու առաջիկա անելիքներին: Ելույթում Հանրապետության ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանը վճռական է շարունակելու համապարփակ բարեփոխումների քաղաքական ուղեգիծը, ինչպես նաև եվրոպական ինտեգրումը՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն: Խոսելով Արևելյան գործընկերության որոշ երկրների կողմից եվրոպական արժեքների և գործընկերության նպատակների ոտնահարման դեպքերից՝ Նախագահ Սարգսյանը նշել է, որ անընդունելի է Ադրբեջանի կողմից այդ արժեքներն ընտրողաբար կիրառելը:

Հանրապետության ղեկավարը գագաթնաժողովից հետո հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում անձամբ Վիլֆրիդ Մարտենսի և ԵԺԿ ամբողջ ընտանիքի աջակցության համար, ինչպես նաև ընտրություններից հետո նրա ջերմ շնորհավորական ուղերձի, դրանում Հայաստանի առաջընթացի մասին տեղ գտած դրական գնահատականների համար:

Կողմերը կարևորել են նաև միջկուսակցական համագործակցության հետագա խորացումը, այդ թվում` միջխորհրդարանական մարմինների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին:

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91