Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ
21/03/2013 10:30
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ

Մարտի 20-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:  

Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ կառավարության ներկայացրած «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը, որի վերաբերյալ հարցեր են ուղղվել հիմնական զեկուցող, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին:

Հարցերից բացի եղել են նաեւ առաջարկներ. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԿԲ նախագահին առաջարկել է փաթեթից հանել այն նախագծերը, որոնք առնչություն չունեն ահաբեկչության դեմ պայքարի եւ փողերի լվացման հետ:

Փաթեթի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա տեղեկացրել է, որ փաթեթը մանրամասն քննարկվել է հանձնաժողովի նիստերում, արվել են մի շարք առաջարկներ, որոնք ընդունելի են համարվել հեղինակի կողմից: Կարեւորելով նախագծերի փաթեթը՝ հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել այլ ձեւաչափերով եւս շարունակելու նախագծերի բարեփոխումը՝ այդ աշխատանքներում ներգրավելով նաեւ հասարակական հատվածի ներկայացուցիչներին: Նա տեղեկացրել է, որ փաթեթի հեղինակի հետ կայացել է փոխհամաձայնություն՝ հանելու խնդրահարույց նախագծերը:

Օրինագծերի փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնել են պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը եւ Հովհաննես Մարգարյանը:

Գագիկ Ջհանգիրյանը նկատել է, որ նման ծավալուն եւ բարդ փաթեթների քննարկումն առավել նպատակահարմար է համարում անցկացնել ԱԺ ոչ թե մեկ, այլ մի քանի հանձնաժողովներում, ինչին ի պատասխան ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանն ասել է, որ առաջինից երկրորդ ընթերցում հատվածում գլխադասային կնշանակվի նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Գագիկ Ջհանգիրյանը կարեւորել է փոփոխությունների համապատասխանեցումը ՀՀ օրենսգրքերի տրամաբանությանը:

Որոշ փոփոխությունների հետ կապված մտահոգություններ է ունեցել նաեւ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա ողջունել է Կորյուն Նահապետյանի առաջարկը՝ անցկացնելու խոր եւ ծավալուն քննարկումներ:

Ամփոփիչ ելույթներում հիմնական եւ հարակից զեկուցողներ Արթուր Ջավադյանը եւ Կորյուն Նահապետյանն անդրադարձել են հնչեցված դիտողություններին եւ տվել պարզաբանումներ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98