Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ
26/04/2013 17:48
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել մայրաքաղաքում, ծանոթացել Երևանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ կանաչապատման, ճանապարհաշինության, նոր ավտոկայանատեղերի կառուցման և մի շարք այլ ուղղություններով նախատեսված քաղաքաշինական աշխատանքներին:

Ներկայացվել է Երևանի Գրիգոր Լուսավորչի, Զաքյան, Խորենացի և Բեյրութի փողոցների միջև ընկած հատվածում գտնվող Մանկական այգու ներկա վիճակն ու բարեկարգման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները: Մշակված նախագծով այգին պահպանելու է հանգստի գոտու իր հիմնական նպատակային նշանակությունը: Ըստ նախագծի, տարածքի վերակառուցումը ենթադրում է շրջակա միջավայրի, այգու կանաչ գոտու առկա ծառատեսակների և թփերի քանակական առավելագույն պահպանություն և ավելացում:

Հանրապետության Նախագահը ծանոթացել է նաև մայրաքաղաքի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցներով պարփակված տարածքում «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրի ստեղծման ծրագրին, որն իրականացվելու է Երևանի գլխավոր հատակագծի համաձայն: Ծրագրով նախատեսվում է հիշյալ տարածքում թաղամասի վերակառուցմամբ վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր՝ նպատակ ունենալով կառուցապատված պատմական կիրառական-գեղագիտական տարածքների բարելավումը, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ: Ճարտարապետական նախագծի մտահղացման նպատակն է` վերստեղծել այն միջավայրը, որով կարդիականացվի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանա տարածքի առևտրային և մշակութային նշանակությունը:

Շրջայցի ընթացքում Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև Դեղատան, Վ.Սարգսյան և Խորենացի փողոցների միջև նախատեսվող բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի նախագծին: Ըստ նախագծի, շենքում նախատեսված է տեղակայել բանկային ընկերություններ, ֆինանսական ոլորտի այլ կազմակերպություններ և բիզնես կառույցներ: Նշվել է, որ բիզնես համալիրը կկարողանա ընդունել այստեղ տեղակայված տարբեր ընկերությունների 1000-ից ավելի աշխատողների: Այստեղ նախատեսվում է կառուցել 2 ստորգետնյա հարկ՝ ավտոմեքենաների կայանման համար: Համալիրի առանձնահատկություններից է նաև այն, որ շենքը նախատեսված է կառուցել համաձայն եվրոպական էներգախնայողության չափանիշների:

Հանրապետության Նախագահին ներկայացված նախագծերի շարքում է եղել Շահումյանի անվան հրապարակում նախատեսվող ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի կառուցումը:

Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև Վ.Սարգսյան հ.3 հասցեում գտնվող հողամասում (ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի, արդարադատության նախարարության մասնաշենքերի համար նախատեսված) նախագծվող կառույցի հետ կապված ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև Համազգային թատրոնի («Սոս Սարգսյան») շենքի կառուցման նպատակով իրականացվող աշխատանքներին:

Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացվել են Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև կառուցվող նոր ավտոմայրուղու նախագծային պարամետրերը և շինարարության ընթացքը: Նշվել է, որ Երևան քաղաքի 2005-2020թթ. գլխավոր հատակագծի համաձայն՝ նախատեսված է Երևանի օղակաձև արագընթաց մայրուղու (անընդհատ երթևեկության համաքաղաքային նշանակության մայրուղի) բաղկացուցիչ մաս կազմող Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցում։ Այն նպատակ ունի թեթևացնել երթևեկության հոսքերը դեպի քաղաքի կենտրոնական հատվածը։ Արդյունքում, ըստ պատասխանատուների, զգալիորեն կթեթևանա Լենինգրադյան փողոցի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Աթենքի փողոցի, Իսակովի պողոտայի երթևեկությունը։ Միաժամանակ կապահովվի Կիևյան կամրջից անմիջական երթևեկություն դեպի Իսակովի պողոտա։ Լենինգրադյան փողոցում նախատեսված է թունելային անցում: Մայրուղին հեռանկարում կունենա զարգացում, որը Իսակովի պողոտայի հատվածի տրանսպորտային հանգույցից կշարունակվի նախատեսվող «Երևան-Բերդ» նախագծային թաղամասի եզրով և Հրազդանի գետի վրայով` ապահովելով ելք դեպի Արշակունյաց պողոտա: Լենինգրադյան փողոցի հետ միացման հանգույցը հետագայում նույնպես կզարգանա` միանալով Տիչինայի և Սեբաստիա փողոցների խաչմերուկի հետ:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58