Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-2.00 EUR SELL - 419.00-2.50
OIL:  BRENT - 105.75-2.03 WTI - 102.36-2.23
COMEX:  GOLD - 4346.30+1.55 SILVER - 64.29+1.66
COMEX:  PLATINUM - 1788.00-0.58
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.05+0.47 EUR/GBP - 1.1458-0.69
FOREX:  EUR/USD - 1.1458-0.69 GBP/USD - 1.3372-0.78
STOCKS RUS:  RTSI - 855.11-2.16
STOCKS US: DOW JONES - 51461.90-1.21 NASDAQ - 25978.43-0.01
STOCKS US: S&P 500 - 7551.81-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10688.47+0.28 CAC40 - 8140.59+0.62
STOCKS EUR:  DAX - 25537.75+0.53
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ
26/04/2013 18:18
Կիսվել

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ապրիլի 26-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացել են թեթև արդյունաբերության, դեղագործության ու բիոտեխնոլոգիաների խորհրդի ընդլայնված կազմով նիստերը` ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանի նախագահությամբ:

Նիստերի մասնակիցներն էին շահագրգիռ կառույցների` պետական գերատեսչությունների, դեղագործության և թեթև արդյունաբերության ոլորտները ներկայացնող մասնավոր ընկերությունների և ասոցիացիաների ներկայացուցիչները: Դեղագործության ու բիոտեխնոլոգիաների ոլորտային խորհրդի նիստին ներկայացվել է 2013 թվականին ոլորտային ռազմավարության շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը և 2012-2013 թթ դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտի գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների կատարման ընթացքը և արդյունքները:

Թեթև արդյունաբերության ոլորտային խորհրդի անդրանիկ նիստի օրակարգում ներառված հարցերն առնչվում էին ոլորտի արտահանման ներուժը խթանող և բացահայտող քայլերի հաջորդականությանը, մասնավորապես` ոլորտային ռազմավարության և միջոցառումների ծրագրի մշակմանը:

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65