ՖՐԱՆՍԻԱՅԻ ԼԻՈՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։
Շուրջ 500 հազարանոց ֆրանսահայ համայնքը հիմնականում կենտրոնացած է Փարիզ-Լիոն-Մարսել քաղաքներում։
Ռոն-Ալպ (Հռենոս-Ալպ) շրջանում և դրա Լիոն վարչական կենտրոնում, ինչպես նաև շրջանի այլ քաղաքներում ոչ պաշտոնական տվյալով կա 100 հազար հայ։
Նախագծի մշակման ժամանակ հաշվի է առնվում այս քաղաքի ու շրջանի առանցքային դերը հայ-ֆրանսիական համագործակցության ասպարեզում։