Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
04/12/2008 16:57
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը, որի կազմում են բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Մայքլ Վայնստայնը, բանկի` մի շարք այլ երկրների տնօրեններ, տնօրենների խորհրդում եվրոպական ներդրումային բանկի, եվրոպական համայնքի ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին, վարչապետը վստահություն է հայտնել, որ Եվրոպական բանկի պատվիրակության այս այցը նոր խթան կհանդիսանա բանկի հետ մեր երկրի համագործակցության հետագա ամրապնդման եւ խորացման համար: Տիգրան Սարգսյանը նշել է, որ չնայած նախորդ շրջանում բանկի կողմից մեր երկրում իրականացված որոշ ծրագրերի հետ կապված խնդիրներին, վերջին տարիներին բավական լուրջ աշխատանք է կատարվել փոխգործակցությունն ավելի արդյունավետ եւ որակական նոր մակարդակով իրականացնելու համար: Նա կարեւորել է հատկապես մասնավոր հատվածի հետ համագործակցությունը: Անդրադառնալով Եվրոպական բանկի հետ Հայաստանի համագործակցության առաջնահերթություններին, ՀՀ կառավարության ղեկավարն առանձնացրել է, մասնավորապես, փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցության ընդլայնումը, ենթակառուցվածքների (հատկապես էներգետիկայի եւ ճանապարհաշինության) զարգացումը, աջակցությունը «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում եւ Գյումրիում նախատեսվող ազատ տնտեսական գոտիների ձեւավորմանը, կապիտալի շուկայի զարգացմանը:

ՀՀ վարչապետը Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամներին ներկայացրել է նաեւ Հայաստանի տնտեսական ներկայիս վիճակն ու 2009թ. ծրագրերը, համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցություններին մեր երկրի դիմակայման հնարավորությունները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ հակաճգնաժամային միջոցառումներ մշակելիս եւ իրականացնելիս, կառավարությունը հաշվի է առնում Հայաստանի ունեցած հարաբերական առավելությունները, ուղիներ են որոնվում աշխարհին ցույց տալու մեր երկրի կայունությունն ու այդ առումով նաեւ գրավչությունը` շահավետ ներդրումներ կատարելու համար:

Եվրոպական բանկի պատվիրակության անդամներն իրենց տեսակետներն ու կարծիքներն են հայտնել բարձրացված հարցերի վերաբերյալ, խոսել համաշխարհային ֆինանսական, տնտեսական ճգնաժամի պայմաններում բանկի գործունեության, մարտահրավերներին դիմակայելու մոտեցումների մասին:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանի հարեւան երկրների հետ մեր երկրի հարաբերություններին: ՀՀ վարչապետը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը շահագրգռված է կայուն եւ կանխատեսելի հարեւաններ ունենալու խնդրում եւ ողջունում է Թուրքիայի ձգտումը դառնալու Եվրամիության անդամ: Ըստ նրա, այն բարեփոխումները, որ այդ ճանապարհին կիրականացվեն, Թուրքիային կդարձնեն ավելի կանխատեսելի եւ կայուն: Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ հարաբերությունները Թուրքիայի հետ, այդ բարեփոխումներին զուգահեռ, կբարելավվեն: ՀՀ վարչապետը նշել է նաեւ, որ Իրանի հետ մեր երկիրն ունի բարիդրացիական հարաբերություններ եւ փորձելու է դրանք այսուհետ եւս պահպանել: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ քաղաքական երկխոսության, բանակցությունների միջոցով այն խաղաղ ճանապարհով կհանգուցալուծվի:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90