Պաշտոնական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԿԱՅԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
23/07/2013 14:31
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հուլիսի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա են եղել ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, մտքեր փոխանակվել Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներում արձանագրած առաջընթացի շուրջ։

Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ ելույթ ունենալով նիստին՝ Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ Արևելյան գործընկերության Վարշավայի գագաթնաժողովից անցած երկու տարիների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել համագործակցության բոլոր հիմնական ոլորտներում՝ Ասոցացման համաձայնագրի, մարդկանց շարժունակության, Մուտքի արտոնագրերի դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցություններում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող համագործակցությունը՝ իրականացվող բարեփոխումների խթանման համար։ Նա շեշտել է, որ միջազգային կառույցների վերջին զեկույցները արձանագրում են Հայաստանի առաջընթացն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, արդյունավետ կառավարումը և այլն։

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Երևանում սեպտեմբերի 12-13-ը կայանալիք Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը զուգահեռ տեղի կունենա կրթության բնագավառին նվիրված բարձր մակարդակի հանդիպում։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75