Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատարին
Սեպտեմբերի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցները շարունակել են սեպտեմբերի 5-ին Բրյուսլեում կայացած քննարկումները, կարևորել Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների և կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման անցկացումը:
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը՝ բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել Եվրամիության հետ փոխգործակցությունը: