Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.50 EUR SELL - 419.00+2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4107.90+0.99 SILVER - 58.66+0.00
COMEX:  PLATINUM - 1651.00+2.92
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64931.19+0.50 TOPIX - 4066.07+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 25207.18+0.98 SSEC - 3858.25+1.15
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
27/07/2026  CBA:  USD - 366.72+0.85 GBP - 488.51+1.1
27/07/2026  CBA:  EURO - 417.91+1.48
27/07/2026  CBA:  GOLD - 47955+375 SILVER - 687.67-2.35
Սերժ Սարգսյանն ընդունել է Կալիֆորնիայի նահանգային պատվիրակությանը
20/09/2013 09:56
Կիսվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Կալիֆորնիայի նահանգային պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Կալիֆորնիայի նահանգային ժողովի խոսնակ Ջոն Պերեզի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը Նախագահը մեծապես կարևորել է Հայաստանի բարեկամների հետ շփումները, բաց և անկեղծ երկխոսությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը ցանկություն ունի խորացնել ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները Կալիֆորնիա նահանգի հետ: Նրա խոսքով, այդ հարաբերությունների հիմքում ընկած են ինչպես երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական սերտ առնչություններն ու ԱՄՆ­ում բնակվող ստվար հայ համայնքը, այնպես էլ ժողովրդավարության և ազատության մասին ընդհանուր պատկերացումները:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է նշել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ներկայումս գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա: Ընդգծելով, որ Միացյալ Նահանգները կարևոր ներգրավվածություն ունի մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման գործում և բարեփոխումների իրականացման ճանապարհին մեծապես օժանդակում է Հայաստանին՝ Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանն ու ժողովրդին:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ջոն Պերեզի գլխավորած պատվիրակության այցը լրացուցիչ խթան կհանդիսանա և նոր հեռանկարներ կբացի Հայաստանի և Կալիֆորնիայի միջև հարաբերություններում, ինչը, անկասկած, նաև լավ նախադրյալներ կստեղծի Հայաստան-ԱՄՆ կապերի խորացման համար:

Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել Կալիֆորնիայի ազդեցիկ և ստվար հայ համայնքի դերն ինչպես նահանգի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Կալիֆորնիայի իշխանություններին, որոնք նահանգային և տեղական մակարդակներով բանաձևեր են ընդունել՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և խստորեն դատապարտել այդ ոճրագործությունը: Նման մոտեցումը, ըստ Նախագահի, վկայում է համամարդկային արժեքներին նրանց հավատարմության մասին:

Հանրապետության Նախագահը կարևորել է նաև պատվիրակության անդամների այցը ԼՂՀ, որը թույլ կտա տեղում ծանոթանալու և հետագայում նաև այլոց ծանոթացնելու այդ հինավուրց հայկական երկրամասին, նրա հարուստ ժառանգությանն ու այսօրվա ձեռքբերումներին: Արտաքին աշխարհի համար Լեռնային Ղարաբաղի բաց, մատչելի և հյուրընկալ լինելը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, միայն նպաստում է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հյուրերի խնդրանքով, Նախագահը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական զարգացման առաջիկա ծրագրերը, անդրադարձել հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարին:

Ջոն Պերեզը շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ հյուրընկալության, անկեղծ ու բաց երկխոսության և մի շարք կարևորագույն հարցերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները հանգամանալից ներկայացնելու համար: Նա իր տպավորություններն է ներկայացրել հայաստանյան այցի բավականին հագեցած օրակարգի շրջանակներում ունեցած հանդիպումներից և այցելություններից՝ ընդգծելով, որ Կալիֆորնիայի նահանգային ժողովը հավատարիմ է իր դավանած արժեքներին և հանձնառու է այսուհետ ևս շարունակելու պատմական ճշմարտություններն ու արդարությունը պաշտպանելու, աշխարհին ներկայացնելու, խաղաղությանը և կայունությանը նպաստելու իր ջանքերը՝ զարգացնելով ու ամրապնդելով նաև երկկողմ կապերը:

27/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.72
+0.85
Եվրո (EUR)
417.91
+1.48
Ռուբլի (RUR)
4.7052
+0.0289
Լարի (GEL)
139.58
+0.31
47955
+375
Արծաթ
687.67
-2.35