Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Փոփոխություններ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում
24/09/2013 15:55
Կիսվել

Փոփոխություններ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում

Տեղի է ունեցել Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ  քննարկվել է երկրորդ ընթերցման ներկայացված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ դրա հետ կապված 14 օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ ներկայացվել է 101 առաջարկ, որոնցից 89-ը ընդունվել են ամբողջությամբ, 4-ը՝ մասնակիորեն, 3-ի վերաբերյալ ներկայացվել է պարզաբանում, իսկ 5-ը մերժվել է: Փոփոխությունները հիմնականում խմբագրական բնույթի են:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հղում անելով ԱԺ կանոնակարգին, նկատել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծերից հանված կամ համալրված հոդվածները պետք է քննարկվեն եւ քվեարկվեն առաջին ընթերցմամբ:

Անդրադառնալով բովանդակային խնդրին՝ նա տեղեկացրել է, որ մի շարք հոդվածներ հիմնականում առնչություն չունեին փողերի լվացման և ահաբեկչության հետ, ուստի կառավարությունը իրավացիորեն որոշել է հանել դրանք: Նրա գնահատմամբ՝ կատարված փոփոխություններով հիմնականում փարատվել են մտահոգությունները, բայց դեռեւս կան խնդրահարույց մի քանի հարցեր. Կորյուն Նահապետյանը, մասնավորապես, առաջարկել է օրենսդրական տեխնիկայի առումով ամբողջացնել եւ հստակեցնել «ահաբեկչություն» հասկացության ձեւակերպումը և թվարկել դրա բոլոր դրսեւորումները: Իսկ քանի որ շահումով խաղերի եւ խաղատների գովազդի արգելանք է նախատեսված, նա առաջարկել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ամրագրել նաև համապատասխան վարչական տույժերը: Հանձնաժողովի նախագահի տեսակետները ընդունելին են եղել նաև հանձնաժողովի անդամների համար:

Եզրափակիչ ելույթում Արթուր Ջավադյանը, ընդունելով դիտողություններն ու առաջարկները, հավաստիացրել է, որ առաջիկա երեք օրերի ընթացքում աշխատանքային կարգով դրանք կքննարկվեն ու կներառվեն օրինագծերի փաթեթում:

Ազգային ժողովից հայտնում են, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ինչպես երկրորդ ընթերցման ներկայացված ամբողջ փաթեթի, այնպես էլ առաջին ընթերցման ներկայացված այն հոդվածների վերաբերյալ, որոնք նախագծերից հանվել կամ նոր էին ներառվել:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92