Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
02/10/2013 09:33
Կիսվել

Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ:

Նախագահի Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների հարաբերությունները մշտապես առանձնացել են ջերմությամբ ու փոխվստահությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը Ֆրանսիան դիտարկում է որպես հայ ժողովրդի անկեղծ բարեկամ և հուսալի գործընկեր, որը միշտ սրտացավորեն է մոտեցել հայ ժողովրդի խնդիրներին, և թանկ է գնահատվում յուրաքանչյուր հայի կողմից: Նախագահն օրինաչափ է համարել, որ Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում:

Հայաստանի Նախագահը և Ֆրանսիայի Սենատի նախագահը համակարծիք են եղել, որ հարաբերությունների նման հանգրվանի երկու երկրները հասել են բարձր մակարդակի քաղաքական կանոնավոր երկխոսության, միջխորհրդարանական ակտիվ համագործակցության, մշակութային, կրթական, գիտական սերտ կապերի, Հայաստանի և Ֆրանսիայի տեղական իշխանությունների միջև ծավալված արդյունավետ գործընկերության և այլ համատեղ ձեռքբերումների շնորհիվ: Զրուցակիցների համոզմամբ, հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս մակարդակն անշուշտ գոհացնում է, սակայն նաև պարտավորեցնում է չբավարարվել եղածով, այլ անել հնարավորը երկկողմ համագործակցության շարունակական խորացման և ընդլայնման համար:

Սերժ Սարգսյանը և Ժան-Պիեռ Բելը երկուստեք ընդգծել են միջխորհրդարանական կապերի մեծ նշանակությունը երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Հայաստանի Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցությունը մշտապես եղել և շարունակում է մնալ երկկողմ օրակարգի ամենակարևոր բաղադրիչներից մեկը: Այս գործում, ըստ նրա, անշուշտ, նշանակալի ավանդ ունեն երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը, Ազգային ժողովի և Սենատի բարեկամության խմբերում ընդգրկված պատգամավորները, որոնցից շատերը նաև քույր քաղաքների ու շրջանների ղեկավարներ են:

Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունների կողմից արդեն ավանդական դարձած այցելությունները Լեռնային Ղարաբաղ: Նա բարձր է գնահատել նաև ս.թ. մարտին Ֆրանսիայի հասարակական-քաղաքական շրջանակների կողմից ձևավորված «Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծումը»: Այս խմբում միջազգային հանրության անաչառ ու համապարփակ տեղեկացվածությունը, Նախագահի համոզմամբ, շատ կարևոր է:

Հանդիպմանը մասնակցող սենատորների խնդրանքով, Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության զարգացման հեռանկարներին, Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակի:

Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահը նաև գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի Ոսկե գրքում:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85