Պաշտոնական

USD BUY - 376.00-1.00 USD SELL - 379.00-0.50
EUR BUY - 441.00-1.00 EUR SELL - 447.00+0.00
OIL:  BRENT - 67.93-0.04 WTI - 63.67-0.33
COMEX:  GOLD - 4876.60+0.34 SILVER - 72.26-6.20
COMEX:  PLATINUM - 2011.60-1.63
LME:  ALUMINIUM - 3027.00-0.95 COPPER - 12903.00+0.09
LME:  NICKEL - 17071.00+1.45 TIN - 46458.00-0.29
LME:  LEAD - 1955.50-0.38 ZINC - 3302.00-0.65
FOREX:  USD/JPY - 156.71-0.06 EUR/GBP - 1.1786-0.08
FOREX:  EUR/USD - 1.1786-0.08 GBP/USD - 1.3544-0.68
STOCKS RUS:  RTSI - 1126.36-0.95
STOCKS US: DOW JONES - 48908.72-1.20 NASDAQ - 22540.59-1.59
STOCKS US: S&P 500 - 6798.40-1.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 54253.68+0.81 TOPIX - 3699.00+1.28
STOCKS CHINA:  HANG SENG - 26559.95-1.21 SSEC - 4065.58-0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10309.22-0.90 CAC40 - 8238.17-0.29
STOCKS EUR:  DAX - 24491.06-0.46
06/02/2026  CBA:  USD - 377.7-0.31 GBP - 512.84-0.8
06/02/2026  CBA:  EURO - 445.38-0.18
06/02/2026  CBA:  GOLD - 58862-1723 SILVER - 955.8-145.2
ՊԵԿ նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին
06/02/2026 17:09
Կիսվել

ՊԵԿ նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

ՊԵԿ նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի դյուրացմանն ուղղված երկկողմ համագործակցության հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկու երկրների մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման համար անհրաժեշտ և ձեռնարկվող քայլերին։ Քննարկվել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման նախագիծը՝ որպես օրինապահ տնտեսվարողների համար արտաքին տնտեսական գործունեության առավել բարենպաստ պայմանների ստեղծման հայեցակարգ, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման նպատակահարմարությունն ու նշված ծրագրի իրականացմանը միտված քայլերը։

ՊԵԿ նախագահը նշել է, որ իրականացված բարեփոխումների արդյունքում ներկայում հասել ենք բեռնատարների օրական միջին թողունակության էականորեն բարձր ցուցանիշների, ինչպես նաև փոխադարձ պայմանավորվածությունների արդյունքում զգալի աճ է գրանցվել ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառության ծավալներում։ Ընթացող բարեփոխումների շրջանակում նախատեսվում է նաև առաջիկա տարվա ընթացքում սահմանն ամբողջությամբ վերազինել նոր սարքավորումներով։

Դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ Իրանի արդյունավետ տնտեսական համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը՝ ապահովելու ընթացիկ բարեփոխումների շարունակականությունն ու խթանելու օրակարգային հարցերի շուրջ երկկողմ համագործակցության զարգացումը։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

06/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.7
-0.31
Եվրո (EUR)
445.38
-0.18
Ռուբլի (RUR)
4.9058
-0.0329
Լարի (GEL)
140.39
-0.06
58862
-1723
Արծաթ
955.8
-145.2