Կստեղծվի դատական իշխանության նոր մարմին՝ դատավորների խորհուրդ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքում և ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել հնարավորինս անկախ և ինքնակառավարվող դատական իշխանության նոր մարմին` դատավորների խորհուրդ, դատավորների միջև գործերի բաշխման նոր, արդյունավետ համակարգ, ներդնել դատարանների և դատավորների կողմից հաշվետվության պարտադիր ներկայացման սկզբունքը, դատարանի նախագահներ նշանակել սահմանափակ ժամկետով:
Վերը նշված օրենքների նախագծերի փաթեթը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով: