
Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել տրանսպորտի և կապի նախարարությունում
Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ղեկավար անձնակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Տրանսպորտի և կապի նախարարության գործունեության արդյունքները, մասնավորապես, երկաթուղու գործունեությունը, ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում նախարարության կողմից իրականացված աշխատանքները, կապի և հեռահաղորդակցության ոլորտում աշխատանքների համառոտ բնութագիրը: Ներկայացնվել է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի խնդիրներն ու զարգացումները 2012թ. և 2013թ. անցած ինն ամսվա դրությամբ:
Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ զեկուցված թեմաների և բարձրացված խնդիրների վերաբերյալ Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել: