
Կպարզեցվի Հայաստան-Վրաստան պետական սահմանի հատման ընթացակարգը
Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջիկների և նրանց ուղեկցող անձանց համար պետական սահմանի հատման պարզեցված ընթացակարգերի ներդրման նպատակով Հայաստանի «Բագրատաշեն» սահմանային անցակետում տեղի է ունեցել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանի և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալ Դիմիտրի Կումսիշվիլիի գլխավորած աշխատանքային խմբերի հանդիպումը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են զբոսաշրջիկների համար մաքսային հսկողության և պետական սահմանի հատման ընթացակարգերի դյուրացմանն առնչվող հարցեր: