Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Վարչապետն ընդունել է ԱՄՆ դեսպանին
19/04/2014 10:45
Կիսվել

Վարչապետն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը, բարձր գնահատել ԱՄՆ աջակցությունը մեր երկրում իրականացվող ռեֆորմներին և վերահաստատել կառավարության՝ դրանք շարունակելու պատրաստակամությունը: «ՀՀ կառավարությունը հանձինս վարչապետի շարունակելու է ամրապնդել և ավելի ակտիվացնել ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունը, որ եղել է այս տարիների ընթացքում: Համոզված եմ, որ ապագայում սերտ համագործակցելու ենք և ակնկալում եմ Ձեր աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումները շարունակելու և ավելի մեծ թափով իրականացնելու գործում», – նշել է վարչապետ Աբրահամյանը:

ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Գոհունակություն հայտնելով ՀՀ կառավարության հետ մինչ օրս ծավալված և ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունից՝ պարոն Հեֆերնը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կսերտանան և կամրապնդվեն:

Դեսպանի խնդրանքով Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ընթացիկ բարեփոխումների շարունակականության ապահովման և նոր ռեֆորմների իրականացման տեսլականը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն աշխատելու է թափանցիկ և բաց է լինելու հասարակության համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ յուրաքանչյուր բարեփոխում պետք է քննարկվի քաղաքական բոլոր ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որպեսզի այն ճիշտ ներկայացվի, ընկալելի լինի հանրության համար և ծառայի իր նպատակին: ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության մի շարք ուղղությունների և ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ:

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ նոր կառավարության ձևավորումից հետո մանրամասն քննարկել երկկողմ բազմավեկտոր գործակցության հեռանկարները և հետագա ծրագրերը:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6