Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Գագիկ Բեգլարյանն ընդունել է ԱԶԲ ներկայացուցիչներին
05/05/2014 19:26
Կիսվել

Գագիկ Բեգլարյանն ընդունել է ԱԶԲ ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 5-ին հանդիպեց Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ ներկայացուցիչներին՝ Կենտրոնական  և Արևմտյան տարածաշրջանի /CWTC/ տրանսպորտային վարչության տնօրեն Քսյաոհոնգ Յանգի գլխավորությամբ:

ԱԶԲ-ն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի 500 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքը, ծրագրի շրջանակներում կատարվող հողերի օտարման գործընթացը, ինչպես նաև հարավային հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրությանն ու նախնական նախագծերին առնչվող հարցերը:

Գագիկ Բեգլարյանը կարևորեց հաջորդ տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը: Նախարարն ընդգծեց, որ շատ կարևոր է արագացնել Երրորդ տրանշի ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա Հյուսիս-հարավ 500 կմ ճանապարհի հարավային մասում(ընդգրկում է Արտաշատ-Քաջարան ճանապարհահատվածը) վերջնականապես ընտրել ճանապարհի ծրագիծը, կատարել տեխնիկատնտեսական հիմնավորում և ապահովել նախագծային աշխատանքների ամբողջական ավարտը:

Ծրագրի համաֆինանսավորման գործընթացում կարևորելով ԱԶԲ-ի առաջնային դերը մյուս բանկերի հետ համագործակցության շրջանակում ՝ Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ԱԶԲ-ի  հետ համագործակցության շնորհիվ ծրագիրն ընթանում է բնականոն հունով և նկատվում է էական առաջընթաց:

«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրը որակով և ժամանակին ավարտին հասցնենք: Մենք պետք է խուսափենք նախկինում թույլ տված բոլոր սխալները կրկնելուց»,-ասաց նախարարը:

Քսյաոհոնգ Յանգն ընդգծեց, որ իր նախորդ այցից հետո նկատվում են դրական տեղաշարժեր, աշխատանքներն արագացվել են:

Տրանշ 1-ում, որն ընդգրկում է Արտաշատ-Երևան և Երևան-Աշտարակ հատվածները, իրականացվել են ճանապարհի աջակողմյան մասին մոտ 30 կմ հատվածի ծածկի բետոնացման աշխատանքները: Վերջնական չեն ավարտվել կարերի իրականացումը և ստուգված ու հանված չէ մակերեսի ընդհանուր հարթության ցուցանիշը: Ձմեռային դադարից հետո փետրվարի վերջին վերսկսվել են Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի ծածկի բետոնապատման աշխատանքները, իսկ Երևան-Աշտարակում բետոնի աշխատանքները վերսկսվել են մարտին:

Տրանշ 2-ում, որն ընդգրկում է Աշտարակ-Թալին հատվածները, 1-ին հատվածում չորս շինտեղամասերում մեկնարկել են հողային աշխատանքները: Կապալառուն շարունակում  է մնացած ենթահատվածները հնագիտական գտածոներից մաքրելու աշխատանքները, որոնց մոտ 90 տոկոսն ավարտվել են: Դեռ առկա են 10 տոկոսի չափով չօտարված հողեր: Օտարման գործընթացը շարունակվում է:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12