Արթուր Աֆրիկյանը և Արմեն Ալավերդյանը նշանակվել են ֆինանսների նախարարի տեղակալներ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Աֆրիկյանը և Արմեն Ալավերդյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալների պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Աֆրիկյանը և Արմեն Ալավերդյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալներ։ ՀՀ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Վախթանգ Միրումյանը և Տիգրան Բարսեղյանն ազատվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալների պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալներ։