Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Մաքսային Միության  մաքսային ծառայությունների ղեկավարները Հայաստանում են
12/06/2014 16:25
Կիսվել

Մաքսային Միության մաքսային ծառայությունների ղեկավարները Հայաստանում են

Հայաստանը հյուրընկալել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներին: Հունիսի 11-ին Երևանում անցկացվել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 11-րդ նստաշրջանը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների ղեկավարները: 11-րդ նստաշրջանի կազմակերպումն ստանձնած Հայաստանի պատվիրակությունը, ինչպես նաև Ղրղզստանի մաքսային ծառայության ներկայացուցիչները մասնակցել են դիտորդի կարգավիճակով:

Խորհուրդը քննարկել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների առաջարկներն ու նախագծերը, հստակեցրել գործունեության առանձին ուղղությունները և լուծել փաստաթղթերի կազմման հետ կապված տեխնիկական հարցեր: Մասնավորապես` որոշվել է հաստատել անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից իրականացվող փորձաքննության միասնական ձևը, սահմանել նորմատիվ-տեղեկատվական տվյալների փոխանակման տեխնիկական պայմանները: Հավանության է արժանացել ՄՄ տարածքում, որպես ապրանքի փաստացի դուրսբերումը հաստատող հիմնական միջոց, տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգի կիրառման նախագիծը: Մաքսային ծառայությունների միավորված խորհուրդը դիտարկել է նաև մաքսային հսկողությունը հետբացթողումային փուլում առավել շեշտադրելու ուղղությամբ միասնական մոտեցումների ձևավորման և խողովակաշարային ու էլեկտրահաղորդման ուղիներով ապրանքների տեղափոխման նկատմամբ հատուկ մաքսային հսկողություն սահմանելու հարցերը: «Հսկողությունը հայտարարագրման փուլից հետբացթողումային փուլ տեղափոխելու նախաձեռնությունն առաջին հերթին բիզնեսի շահերից է բխում և նպաստելու է մաքսային գործընթացների իրականացման արագացմանը»,-նշել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Մալինինը: Խորհուրդը դիտարկել է մաքսային գործընթացների իրականացումն այն ապրանքախմբերի դեպքում, որոնց միջազգային փոստային առաքումը ՄՄ մաքսային օրենսգրքով արգելվում է: Քննարկվել են նաև փաստաթղթաշրջանառության կրճատման, ապրանքների դասակարգման ներդաշնակեցված համակարգի կայացման, ինչպես նաև տարանցիկ փոխադրումների դեպքում ապրանքաշրջանառության իրականացման համար երաշխիքների ապահովման վերաբերյալ առաջարկները: Օրակարգում է եղել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծվող ապրանքների նկատմամբ հսկողության իրականացման ժամանակ ՄՄ անդամ երկրների համագործակցության արդյունավետության բարձրացման հարցը: Բացի այդ, խորհրդի որոշմամբ շարունակվելու են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար բարենպաստ պայմաններ ստեղծվել մաքսային և հարկային վճարումների կատարումը վկայող հավաստագրի կիրառման դեպքում:

Վլադիմիր Մալինինը նկատել է, որ ՄՄ և Հայաստանի միջև աշխատանքային ռեժիմով մշտական երկխոսություն է իրականացվում. «ՌԴ մաքսային ծառայությունն իր հերթին աջակցություն է ցուցաբերում Հայաստանին միությանն անդամակցելու ճանապարհին` ուղարկելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ, ծանոթացնելով ՄՄ մաքսային օրենսգրքին»:

Նիստի ավարտին պատվիրակություններն այցելել են Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան և ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի անմար կրակի շուրջ:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59