Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Խորհրդարանականների ուշադրության կենտրոնում Հայաստանում և Ռուսաստանում փոքր և միջին բիզնեսի առկա վիճակին ու զարգացման հեռանկարներին
16/06/2014 18:15
Կիսվել

Խորհրդարանականների ուշադրության կենտրոնում Հայաստանում և Ռուսաստանում փոքր և միջին բիզնեսի առկա վիճակին ու զարգացման հեռանկարներին

Հունիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանի, հանձնաժողովի անդամներ Վարդան Այվազյանի, Լևոն Մարտիրոսյանի, Ռուզաննա Մուրադյանի, Տաճատ Վարդապետյանի եւ Հայկ Բաբուխանյանի մամուլի ասուլիսը, որը վերաբերում էր Նիժնի Նովգորոդում գումարված միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նիստի աշխատանքներին:

Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ օրակարգում ընդգրկված հիմնական հարցը վերաբերում էր ՀՀ-ում եւ ՌԴ-ում փոքր եւ միջին բիզնեսի առկա վիճակին ու զարգացման հեռանկարներին, ինչի մասին զեկուցումով հանդես են եկել Հայաստանի եւ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարների տեղակալները եւ ներկայացրել այդ ոլորտներում առկա խնդիրներն ու տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները: Տիկին Նաղդալյանի գնահատմամբ՝ Եվրասիական գործընթացներին ակտիվ մասնակցություն ունենալու մասին Հայաստանի որոշումից հետո տնտեսական բաղադրիչը երկու երկրների հարաբերություններում ավելի ու ավելի է կարեւորվում: Այս ոլորտի օրենսդրության եւ ընդհանուր տնտեսական դաշտի բարելավման նպատակով որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը հաջորդ նիստին հանդես կգա առաջարկներով: Նիստի 2-րդ հարցը տեղեկատվական բնույթ է ունեցել եւ վերաբերել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կատարած աշխատանքների վերլուծությանը:

Հերմինե Նաղդալյանն ասաց, որ աշնանը Երեւանում տեղի ունենալիք հաջորդ նիստի օրակարգում կընդգրկվի Մաքսային միությունում եւ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ հարցը: Նա նկատեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում վերջին տարիներին ավելի ու ավելի է կարեւորվում սոցիալ-տնտեսական բաղադրիչը, եւ այդ ոլորտում համագործակցության անհրաժեշտության խնդիրը դառնում Է առանցքային:

Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ հայ պատգամավորները գոհունակությամբ արձանագրեցին, որ հանձնաժողովի աշխատանքները աստիճանաբար ավելի նպատակային են դառնում, իսկ նիստերում քննարկվող հարցերը պահանջում են առարկայական կոնկրետ լուծումներ:

ԱԺ պատգամավորները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98