Քվորում չլինելու պատճառով Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխությունների քննարկումն ԱԺ-ում հետաձգվեց
Երեկ տեղեկացրել էինք, որ այսօր, Ազգային Ժողովի արտահերթ նիստում կքննարկվի Կուտակային կենսաթաշակային համակարգում Կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները: Սակայն Ազգային Ժողովում քվորումի բացակայության պատճառով հարցի քննարկումը հետաձգվեց անորոշ ժամանակով: Հիշեցնենք, որ գործադիրն առաջարկում է, որ Կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր գործի պետական ծառայողների համար, իսկ մասնավոր հատվածի համար ներդրվի երեք տարում` փուլային ճանապարհով: